Գլխավոր տեղեկություն
Номер
N 407
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.08.1993-01.05.1997)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.08.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
03.08.1993
Дата вступления в силу
03.08.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 1993 թվականի N 407

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, միջնակարգ մասնագիտական տեխնիկական ուսումնարաններում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ռազմական պատրաստությունը բարելավելու, «Ռազմագիտություն» առարկայի դերն ու նշանակությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հանրակրթական դպրոցների, միջնակարգ մասնագիտական տեխնիկական ուսումնարանների և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների զինվորական ղեկավարների վրա տարածել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի և զինվորական կոչումների դրույքաչափերի հաշվարկման մասին» N 170 որոշման N 8 հավելվածով նախատեսված դրույքաչափերը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մինչև 1993 թվականի սեպտեմբերի 30-ը ուսումնական հաստատություններին տրամադրել ուսումնական զենք և դիդակտիկ նյութեր, համաձայն Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության և բարձրագույն կրթության և գիտության նախարարության ներկայացրած հայտերի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության ու պաշտպանության նախարարության հետ համատեղ 1994/95 ուսումնական տարում Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում կազմակերպել ռազմագիտության ուսուցիչների պատրաստում:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.04.1997, N 62 01.05.1997, N 407
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան