Գլխավոր տեղեկություն
Номер
N 250
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.05.1993-01.08.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.05.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
18.05.1993
Дата вступления в силу
18.05.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 1993 թվականի N 250

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, հարկային պետական տեսչությանը  գերատեսչություններին`

ա) հաստատելու իրենց կենտրոնական ապարատի կառուցվածքը, ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված աշխատողների թվաքանակից ևաշխատանքի վարձատվության ֆոնդից` համաձայնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների  նախարարության հետ.

բ) անհրաժեշտության դեպքում իրենց կոլեգիաների կազմում ընդգրկել այլ նախարարությունների, պետական վարչությունների, հարկային պետական տեսչության և գերատեսչությունների ղեկավար կամ այլ պատասխանատու աշխատողների:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հուլիսի 17-ի N 467 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3 և 1993 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, հարկային պետական տեսչության և գերատեսչությունների կենտրոնական ապարատների կառուցվածքի հաստատման կարգի մասին» N 21 որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ