ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 1993 թվականի N 150
քաղ. Երևան
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Բավարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խնդրանքը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և թույլատրել նրան 1993 թվականի բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում 1993 թվականի հունվարի մեկից տեղամասային բժիշկների ծանրաբեռնվածության համար մշտական աշխատանքի վայրում պաշտոնեական դրույքների նկատմամբ սահմանել հավելավճարներ` մինչև 3 տարվա ստաժի դեպքում` 20 տոկոսի չափով, 3-5 տարվա ստաժի դեպքում` 40 տոկոսի, 5 և ավելի տարիների դեպքում` 60 տոկոսի չափով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |