Գլխավոր տեղեկություն
Номер
N 145
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.04.1993-02.07.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.04.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
02.04.1993
Дата вступления в силу
02.04.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 1993 թվականի N 145

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԿՈՄՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործկոմների և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների արտասահման ծառայողական գործուղումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, հարկային պետական տեսչության, գերատեսչությունների ղեկավարները և պատգամավորների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործկոմների նախագահները`

ա) արտասահման ծառայողական գործուղման թույլտվություն ստանում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելով գործուղման հիմնավորումը.

բ) նշված մարմինների ղեկավարների տեղակալներն արտասահման ծառայողական գործուղման թույլտվություն ստանում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի կողմից կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական նախարարի կողմից` ներկայացնելով գործուղման հիմնավորումը և տեխնիկական առաջադրանքը.

գ) արտասահման ծառայողական գործուղումից վերադառնալուց երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում գործուղման ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություն, որը անհրաժեշտության դեպքում քննարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության նիստում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, հարկային պետական տեսչության, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների և պետական կառավարման այլ մարմինների մյուս աշխատողները`

ա) արտասահման ծառայողական գործուղման թույլտվություն ստանում են տվյալ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից` սահմանված կարգով.

բ) արտասահման ծառայողական գործուղումից վերադառնալուց երկշաբաթյա ժամկետում գործուղման ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը քննարկվում է համապատասխան նախարարության, պետական վարչության, գերատեսչության կոլեգիայի, պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների նիստերում:

Համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարը սահմանված կարգով պատասխանատվություն է կրում աշխատողի արտասահման ծառայողական գործուղման արդյունավետության համար:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում քննության առնել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն արտասահման ծառայողական գործուղումների ծախսերի սահմանաքանակի մասին:

4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության արտաքին կապերի վարչության վրա:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների ղեկավարների արտերկիր գործուղման կարգի մասին» թիվ 646 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 145
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան