Գլխավոր տեղեկություն
Номер
N 313
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.09.1997-24.09.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.09.06/20
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.07.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.07.1997
Дата вступления в силу
16.09.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.09.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան 
31 հուլիսի 1997 թ.

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 1997 թվականի N 313
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի
N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տարբեր տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 20-ի N 415 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կարգի N 2 ցանկում`

 

«Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտե

նախագծահետազոտական աշխատանքների  կազմակերպում»

տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (ինժեներային հետազննում, նախագծում և փորձաքննություն), շինարարության իրականացում (շինմոնտաժային աշխատանքներ և որակի տեխնիկական հսկողություն)»:

 

2. Սույն որոշմամբ նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվողները պարտավոր են այդպիսի գործունեությունը շարունակելու համար մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը ստանալ համապատասխան լիցենզիա:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան