ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 1993 թվականի N 45
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՎԱՐԿԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով վարկերի ստացման, բաշխման աշխատանքների կարգավորման և հստակեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Վարկեր ստանալու հարցերով միջազգային պայմանագրերի շուրջ վերջնական բանակցությունների վարման և դրանց կնքման վերաբերյալ որոշումը, ինչպես նաև այդպիսի պայմանագրերով փոխառնված վարկերի տնօրինման կամ իրացման համար իրավասու մարմինների ու կազմակերպությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսվող վարկերի ստացման և դրանց նպատակային օգտագործման ընթացակարգային և կազմակերպական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
3. Նախատեսել, որ միջազգային պայմանագրերով նախատեսված վարկերի բաշխումը, անհրաժեշտության դեպքում, կարող է կատարվել մրցույթի (տենդերի) միջոցով:
Մրցույթի միջոցով վարկեր ստանալու համար շահագրգիռ մարմինները և կազմակերպություններն անհրաժեշտ տեխնիկատնտեսական հիմնավորումներով հայտերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և ֆինանսների նախարարություն: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և ֆինանսների նախարարությունը նշված հայտերի համատեղ քննարկման հիման վրա առաջարկություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով վարկերի սպասարկումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության բանկի հետ համատեղ մշակված և հաստատված կարգի համաձայն:
(փոփ. 21.04.93 N 185 որոշում)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.06.1999, N 422 | 10.06.1999, N 45 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|