«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
21 հուլիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 1997 թ. N 285
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 213 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ շրջանառությունների նկատմամբ հարկային հսկողությունն ուժեղացնելու նպատակով և ելնելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15, 22 և 28 հոդվածների պահանջներից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և անհատ ձեռներեցների մոտ Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կողմից ստուգումների և ուսումնասիրությունների իրականացման կարգի հաստատման մասին» N 213 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված հաշվառման և (կամ) գրանցումների ձևերի կիրառում»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|