Գլխավոր տեղեկություն
Номер
N 490
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.07.1995-01.03.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
06.07.1995
Дата вступления в силу
06.07.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.10.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թվականի N 490

քաղ. Երևան

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ` ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքի գույքագրում և գրանցում իրականացնող մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին գույքահարկի հաշվարկման համար անհրաժեշտ տվյալների հաղորդումը կանոնակարգելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում`

ա) անիվավոր և թրթուրավոր տրակտորների, հացահատիկահավաք, կերահավաք կոմբայնների և մյուս ինքնագնաց մեքենաների, մեխանիզմների հաշվառումը և դրանց պետական տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

բ) օդային փոխադրամիջոցների հաշվառումը և դրանց պետական տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը.

գ) ջրային փոխադրամիջոցների հաշվառումը և դրանց պետական տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Հաստատված է

ՀՀ կառավարության 1995 թ.

հուլիսի 6-ի N 490 որոշմամբ

Կ Ա Ր Գ

 

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու

 

1. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի գույքագրման վարչությունն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման տեխնիկական գույքագրման վարչությունը Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին են ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` շրջանի (քաղաքի) տարածքում հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված և գնահատված` քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տների, բնակարանների, ամառանոցների, ավտոտնակների, կացարանների ու շինությունների, այլ կառույցների (այսուհետև` շինություններ) ամփոփ ցանկը, համաձայն սույն կարգի N 1 հավելվածի, և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգի մասին» N 306 որոշմամբ հաստատված շինության գնահատման ամփոփ հաշվարկը.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ տարվա ընթացքում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող շինությունների սեփականատերերի փոփոխման մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 2 հավելվածի.

գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում որպես սեփականություն գրանցված շինությունների հաշվառման և գնահատման մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին է ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 1-ի դրությամբ գրանցված և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենաների (մարդատար, բեռնատար, հատուկ նշանակության և այլն), մոտոցիկլետների, ինչպես նաև ջրային փոխադրամիջոցների մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 4 հավելվածի.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված մեքենաների սեփականատերերի փոփոխման մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 5 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին է ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 1-ի դրությամբ գրանցված և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող անիվավոր և թրթուրավոր տրակտորների, հացահատիկահավաք, կերահավաք կոմբայնների և մյուս ինքնագնաց մեքենաների, մեխանիզմների մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 6 հավելվածի.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված մեքենաների սեփականատերերի փոփոխման մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 7 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին է ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 1-ի դրությամբ գրանցված և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող օդային փոխադրամիջոցների մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 8 հավելվածի.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված օդային փոխադրամիջոցների սեփականատերերի փոփոխման մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 9 հավելվածի:

5. Պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության շրջանային (քաղաքային) մարմիններին են ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` շրջանի (քաղաքի) տարածքում հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված (ըստ յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվառման տվյալների` հաշվի առնելով դրանց մինչև հուլիսի 1-ը կատարված փոփոխությունները) անասնագլխաքանակի մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 10 հավելվածի.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում քաղաքացիների կողմից ձեռք բերված անասնագլխաքանակի մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 11 հավելվածի:

 

 

Հավելված N 1

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Ա Մ Փ Ո Փ  Ց Ա Ն Կ

 

199 Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ________________________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ԳՆԱՀԱՏՎԱԾ` ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

N/N

ը/կ

Շինության հասցեն

Շինության

արժեքը

Սեփականա- տիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

Սեփակա-նատիրոջ բնակության հասցեն

Ընդհանուր

սեփականություն

Սեփականության ձևակերպման ամսաթիվը

 

համատեղ սեփականատերերի թիվը

բաժնեմասի չափը (տոկոս)

1

2

3

4

5

6

7

8

 

Գույքագրող մարմնի ղեկավար

_______________________________

(ստորագրությունը)

 

« ______ » __________________ 199 թ.

 

Հավելված N 2

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

199 Թ. ______________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ____________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

N/N

ը/կ

Շինության հասցեն

 

Շինության արժեքը

 

Նախկին սեփականա- տիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

Սեփակա-նատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

Սեփակա-նատիրոջ բնակության հասցեն

Ընդհանուր սեփականություն

Սեփա-կանության ձևակերպման ամսաթիվը

 

համատեղ սեփակա-նատերերի թիվը

բաժնեմասի չափը (տոկոս)

1

2

3

4

5

6

7

8

9

 

Գույքագրող մարմնի ղեկավար

_______________________________

(ստորագրությունը)

 

« ______ » __________________ 199 թ.

 

 

Հավելված N 3

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

199 Թ. ___________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ __________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

N/N ը/կ

 

Շինության հասցեն

Շինության արժեքը

Սեփականա- տիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

Սեփակա-նատիրոջ բնակության

հասցեն

Ընդհանուր

սեփականություն

Սեփականության ձևակերպման ամսաթիվը

համատեղ սեփականատերերի թիվը

բաժնեմասի չափը (տոկոս)

1

2

3

4

5

6

7

8

 

Գույքագրող մարմնի ղեկավար

_______________________________

(ստորագրությունը)

 

« ______ » __________________ 199 թ.

 

Հավելված N 4

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

199 Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ______________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

N/N ը/կ

Սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

Սեփականատիրոջ բնակության հասցեն

Շարժիչի հզորությունը

Մեքենայի մակնիշը 

Սեփականության ձևակերպման ամսաթիվը

1

2

3

4

5

6

ՀՀ ներքին գործերի նախարարության

համապատասխան ստորաբաժանման ղեկավար

_______________________________

(ստորագրությունը)

 

« _____ » __________________ 199 թ.

 

 

Հավելված N 5

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

199 Թ. _________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ _________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

N/N ը/կ

Նախկին սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

Նոր սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

Շարժիչի հզորությունը

Մեքենայի մակնիշը

 

Սեփականության ձևակերպման ամսաթիվը

1

2

3

4

5

6

 

ՀՀ ներքին գործերի նախարարության

համապատասխան ստորաբաժանման ղեկավար

_______________________________

(ստորագրությունը)

 

 

« _____ » __________________ 199 թ.

 

Հավելված N 6

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

199 Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ _____________________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆԻՎԱՎՈՐ ԵՎ ԹՐԹՈՒՐԱՎՈՐ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՀԱՎԱՔ, ԿԵՐԱՀԱՎԱՔ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻԵՎ ՄՅՈՒՍ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

N/N ը/կ

Սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

Սեփականատիրոջ բնակության հասցեն

Շարժիչի հզորությունը

Մեքենայի մակնիշը

Սեփականության ձևակերպման ամսաթիվը

1

2

3

4

5

6

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

պետական տեխնիկական հսկողության

մարմնի ղեկավար

______________________________

(ստորագրությունը)

 

« _____ » __________________ 199 թ.

 

Հավելված N 7

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

199 Թ. ____________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ _____________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆԻՎԱՎՈՐ ԵՎ ԹՐԹՈՒՐԱՎՈՐ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՀԱՎԱՔ, ԿԵՐԱՀԱՎԱՔ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻ ԵՎ ՄՅՈՒՍ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

N/N ը/կ

 

Նախկին սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

Նոր սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

Շարժիչի հզորությունը

Մեքենայի մակնիշը

Սեփականության ձևակերպման ամսաթիվը 

1

2

3

4

5

6

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

պետական տեխնիկական հսկողության

մարմնի ղեկավար

_______________________________

(ստորագրությունը)

 

« _____ » __________________ 199 թ.

 

 

Հավելված N 8

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

199 Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ________________________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

N/N ը/կ

Սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

Սեփականատիրոջ բնակության հասցեն

Շարժիչի հզորությունը

Մեքենայի մակնիշը

Սեփականության ձևակերպման ամսաթիվը

1

2

3

4

5

6

 

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական

ավիացիայի գլխավոր վարչության

համապատասխան ստորաբաժանման

ղեկավար

_______________________________

(ստորագրությունը)

 

« _____ » __________________ 199 թ.

 

 

Հավելված N 9

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

199 Թ. ______________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ _____________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

N/N ը/կ

Նախկին սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

Նոր սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը

Շարժիչի հզորությունը

Մեքենայի մակնիշը

Սեփականության ձևակերպման ամսաթիվը

1

2

3

4

5

6

 

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական

ավիացիայի գլխավոր վարչության

համապատասխան ստորաբաժանման

ղեկավար

_______________________________

(ստորագրությունը)

 

 

« _____ » __________________ 199 թ.

 

Հավելված N 10

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

199 Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ _____________________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

N/N

ը/կ

Սեփականատիրոջ

անունը, ազգանունը,

հայրանունը

Սեփականատիրոջ

բնակության

հասցեն

Անասունների թիվը

(պայմանական գլուխ)

1

2

3

4

 

Պատգամավորների շրջանային (քաղաքային)

խորհրդի գործադիր կոմիտեի պատասխանատու

մարմնի ղեկավար

_______________________________

(ստորագրությունը)

 

« _____ » __________________ 199 թ.

 

 

Հավելված N 11

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

199 Թ. ______________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ______________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

N/N

ը/կ

Սեփականատիրոջ

անունը, ազգանունը,

հայրանունը

Ձեռք բերված

անասունների թիվը

(պայմանական գլուխ)

Անասունների ձեռք-

բերման ամսաթիվը

1

2

3

4

 

Պատգամավորների շրջանային (քաղաքային)

խորհրդի գործադիր կոմիտեի պատասխանատու

մարմնի ղեկավար

_______________________________

(ստորագրությունը)

 

« _____ » __________________ 199 թ.