Գլխավոր տեղեկություն
Номер
N 49
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.02.1993-02.07.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.02.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
17.02.1993
Дата вступления в силу
17.02.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 1993 թվականի N 49

 

քաղ. Երևան

 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻՑ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՀԱՅԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԿՈՄՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող արտասահմանից նախկինում վերադարձած հայերի բնակարանային հաշվառման ցուցակները հանձնել պատգամավորների համապատասխան շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներին` նրանց, գործող բնակարանային օրենսդրությանը համապատասխան, հաշվառման ընդունելու համար:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի հունիսի 15-ի «Արտասահմանից նախկինում վերադարձած հայերի բնակարանային պայմանների բարելավման միջոցառումների մասին» N 359 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 49
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան