Գլխավոր տեղեկություն
Номер
N 578
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.11.1992-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.11.1992
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
15.11.1992
Дата вступления в силу
15.11.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 1992 թվականի N 578

քաղ. Երևան

 

ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի հետագա ավելացման, դրանց արդյունավետ օգտագործման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով նոր հողերի յուրացման համար հատկացվող կապիտալ ներդրումների սղությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայբերրիություն», «Հայջրտնտ» և «Հայջրշին» արտադրական միավորումներին հանրապետության անօգտագործելի հողերի յուրացման, գյուղատնտեսական հողատեսքերի բարելավման, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները բյուջետային ֆինանսավորումից բացի կատարել նաև իրենց սեփական միջոցների հաշվին:

2. Սահմանել, որ սեփական միջոցների հաշվին յուրացվող հողատարածություններն առանձնացվում են պատգամավորների շրջխորհուրդների գործկոմների որոշմամբ` համապատասխան գյուղխորհուրդների գործկոմների համաձայնությամբ, 7 տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո հողատարածություններն անցնում են համապատասխան տեղական խորհուրդների տնօրինությանը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայբերրիություն», «Հայջրտնտ» և «Հայջրշին» արտադրական միավորումներին` յուրացված հողատարածություններն օգտագործել հացահատիկային և թիթեռնածաղկավոր կերային մշակաբույսերի մշակման նպատակով:

4. Հանձնարարել Հայպետագրոբանկին` նոր հողերի իրացման և բարելավման աշխատանքները «Հայբերրիություն», «Հայջրտնտ» և «Հայջրշին» արտադրական միավորումների միջոցներով իրականացնելիս անհրաժեշտության դեպքում նրանց հատկացնել վարկ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ