Գլխավոր տեղեկություն
Номер
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (29.10.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.12.15/28(146)
Принят
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата принятия
29.10.2004
Подписан
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
29.10.2004

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ

գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ՝

_____________________Մ. Վարդանյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

29 հոկտեմբերի 2004 թ.

N 1

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ՈՒ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ 2004 Թ. ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարության 2004 թ. օգոստոսի 5-ի «Գյուղատնտեսական և բնակավայրերի հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքի 2004 թ. չափերը սահմանելու մասին» N 1109-Ն որոշման առաջին պարբերությամբ հղում է կատարվել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությանը, որի և այլ դրույթների վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ներկայացնում է հետևյալ պաշտոնական պարզաբանումը:

Պարզաբանում՝

ՀՀ կառավարության 2004 թ. օգոստոսի 5-ի «Գյուղատնտեսական և բնակավայրերի հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքի 2004 թ. չափերը սահմանելու մասին» N 1109-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում) բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դրույթի, այն է՝ «Հողերի կադաստրային գները, ըստ նպատակային նշանակության, յուրաքանչյուր տարի հաստատում է կառավարությունը» կատարման անհրաժեշտությունից:

Որոշման կարգավորման առարկա է հանդիսանում` 2004 թ. ընթացքում «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման և հողերի հարկման բազաների ձևավորման համար անհրաժեշտ տվյալների ապահովումը, ինչպես նաև այլ նպատակներով հողերի զուտ եկամտի և կադաստրային արժեքների օգտագործումը:

Բնակավայրերի հողերի 2004 թ. հարկման բազաների ձևավորման համար օգտագործվում են.

ա) ՀՀ կառավարության 1994 թ. սեպտեմբերի 28-ի «ՀՀ բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» N 462 որոշմամբ սահմանված բնակավայրերի հողերի զուտ եկամտի ու կադաստրային արժեքները,

բ) ՀՀ կառավարության 1997 թ. հուլիսի 3-ի «ՀՀ գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշման թիվ 1 կետով հաստատված ըստ համայնքների և գնահատման շրջանների տվյալներից՝ տնամերձի զուտ եկամտի արժեքները:

Իսկ պետության և համայնքային սեփականությանը պատկանող հողերն օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության իրավունքով տրամադրելու կամ այլ դեպքերում բնակավայրերի հողերի կադաստրային արժեքների հաշվարկման համար օգտագործվում են ՀՀ կառավարության 2003 թ. դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշմամբ հաշվարկված բնակավայրերի հողերի կադաստրային արժեքները:

Հողի հարկման բազայի ձևավորման և այլ նպատակներով գյուղատնտեսական նշանակության հողերի զուտ եկամուտն ու կադաստրային արժեքները հաշվարկվում են ՀՀ կառավարության 1997 թ. հուլիսի 3-ի «ՀՀ գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշումով հաստատված գյուղատնտեսական նշանակության հողերի զուտ եկամտի ու կադաստրային արժեքների չափերով: