Գլխավոր տեղեկություն
Номер
N 562
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.11.1992-04.08.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.11.1992
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
12.11.1992
Дата вступления в силу
12.11.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.08.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 1992 թվականի N 562

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՕՁՈՒՆԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և Օձուն ավանում ստեղծել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Օձունի տնտեսագիտական քոլեջ` նախարարությանը հատկացված բարձրագույն ուսումնական հաստատությունների 1992/93 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերի չօգտագործված տեղերի հաշվին:

2. Օձունի տնտեսագիտական քոլեջին` ղեկավարվել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված քոլեջի մասին ժամանակավոր կանոնադրությամբ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ