Գլխավոր տեղեկություն
Номер
N 443
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.08.1992-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.08.1992
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
20.08.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 1992 թվականի N 443

քաղ. Երևան

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրապետությունում ազատ գների և սակագների անցման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության և արդարադատության նախարարության հետ, և`

ա) 1992 թվականի օգոստոսի 1-ից ժամանակավորապես դադարեցնել ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թվականի փետրվարի 10-ի «Հաշմանդամներին ձեռքի կառավարմամբ ավտոմոբիլներով և մոտոսայլակներով ապահովման կարգի մասին հրահանգի հաստատման մասին» N 73 որոշմամբ նախատեսված ձեռքի կառավարմամբ «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենաների և մոտոսայլակների անվճար հատկացումը հաշմանդամներին.

բ) Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1988 թվականի ապրիլի 19-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի ապրիլի 8-ի «Հայրենական պատերազմի հաշմանդամների տրանսպորտային սպասարկման հետագա բարելավման մասին» N 437 որոշումը» N 227 որոշմամբ նախատեսված հաշմանդամների տրանսպորտային սպասարկման ծախսերի համար տրվող ամենամյա դրամական փոխհատուցումը 400 ռուբլու փոխարեն 1992 թվականի օգոստոսի 1-ից սահմանել 1000 ռուբլի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` սույն որոշման «բ» ենթակետում նշված ծախսերի հատուցումը կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը 1992 թվականին հաստատված բյուջետային հատկացումների սահմաններում:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ