ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 1992 թվականի N 485
քաղ. Երևան
ՔՐԵԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ԻՆՏԵՐՊՈԼ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությունը Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը (Ինտերպոլ) Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` միջոցներ ձեռնարկել Ինտերպոլին Հայաստանի Հանրապետության անդամակցելն ապահովելու համար, մինչև 1992 թվականի վերջը ՆԳՆ-ի համակարգում ստեղծել Ինտերպոլի Հայաստանի Հանրապետության ազգային կենտրոնական բյուրո (ԱԿԲ) և համապատասխան փոփոխություններ կատարել ՆԳՆ-ի կառուցվածքում:
ԱԿԲ-ի ստեղծման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ-ին հատկացնել լրացուցիչ 21 հաստիքային միավոր:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1993 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը նախատեսել օտարերկրյա վալյուտայով անհրաժեշտ հատկացումներ` Ինտերպոլի տարեկան անդամավճարի մուծման և այլ ծախսերի համար:
Ընդունել ի գիտություն, որ Ինտերպոլին անդամակցելու համար Հայաստանի Հանրապետությունը մուծելու է մուտքի վճար` 4 և ամենամյա անդամավճար` 2 բյուջետային միավորի չափով:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության, արտաքին գործերի նախարարության, արդարադատության նախարարության, գերագույն դատարանի և դատախազության հետ համատեղ մշակել Ինտերպոլին Հայաստանի Հանրապետության անդամակցության իրավական հիմքերի մասին համապատասխան ակտեր, ինչպես նաև մինչև 1992 թվականի դեկտեմբերի 1-ը հաստատել Ինտերպոլի Հայաստանի Հանրապետության ազգային կենտրոնական բյուրոյի կանոնադրությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|