040.0125.070597
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
7 մայիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 1997 թվականի N 125
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների ցուցանիշները, որոնք գերազանցելու դեպքում գանձվում է երթևեկության վճար, վճարի չափերն ու հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ միաժամանակ ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցի երթևեկության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր գերազանցող ցուցանիշի համար:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարի գանձման կարգի վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների կանոնադրությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՎԵԼՎԱԾ |
ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳԱՆՁՎՈՒՄ Է ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ, ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Ծանրաքաշ համարվում են այն տրանսպորտային միջոցները, որոնց ցուցանիշներից թեկուզ մեկը (բեռով կամ առանց բեռի) գերազանցում է`
ընդհանուր զանգվածը` 36 տ
մեկ սռնիի բեռնվածքը` 10 տ
երկու սռնիով կամրջակի բեռնվածքը` 16 տ
երեք սռնիով կամրջակի բեռնվածքը` 22 տ:
Երկու կամ երեք սռնիով կամրջակներ համարվում են այն կամրջակները, որոնց հարևան սռնիների հեռավորությունը միմյանցից չի գերազանցում 2,5 մետր:
Մեծ եզրաչափերով համարվում են այն տրանսպորտային միջոցները, որոնց եզրաչափերից թեկուզ մեկը (բեռով կամ առանց բեռի) գերազանցում է`
բարձրությունը ճանապարհի ծածկի մակերեսից` 4,0 մ
լայնությունը` 2,5 մ
երկարությունը` մեկ կցանքի (կիսակցանքի) դեպքում 20,0 մ, երկու և ավելի կցանքների դեպքում` 24,0 մ
եթե բեռը դուրս է գալիս տրանսպորտային միջոցի հետին եզրագծից 2,5 մետրից ավելի:
2. Կախված ընդհանուր զանգվածից, կամրջակի բեռի չափից և տեղափոխման հեռավորությունից` ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը հաշվարկվում է`
Ա = (Վմ + Վ1 + Վ2 + Վ3) x Ե բանաձևով,
որտեղ` Ա-ն ծանրաքաշ տրանսպորտային միջոցի երթևեկության վճարի չափն է,
Վմ -ն ընդհանուր զանգվածի համար դրույքաչափն է` համաձայն N 1 աղյուսակի,
Վ1 -ը, Վ2 -ը, Վ3 -ը սռնիի (կամրջակի) վրա ընկնող բեռնվածքների դրույքաչափերն են` համաձայն NN 2, 3, 4 աղյուսակների,
Ե-ն տեղափոխման հեռավորությունն է (կմ-ով):
3. Մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության համար (յուրաքանչյուր 10 կմ տեղափոխման համար) վճարը սահմանվում է 110 դրամ կամ դրան համարժեք տարադրամ:
ԱՂՅՈՒՍԱԿ 1
36 տոննա ԵՎ ավելի ընդհանուր զանգվածով տրանսպորտային միջոցների երթԵՎեկության վճարի չափը (տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար)
Ընդհանուր զանգվածը |
Դրույքաչափը |
36-40 |
110 |
Ծանոթագրություն. 100-ից ավելի յուրաքանչյուր տոննայի համար լրացուցիչ գանձվում է 880 դրամ:
ԱՂՅՈՒՍԱԿ 2
Միառանցքի վրա 10 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթԵՎեկության վճարի չափը (տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար)
Միառանցքի բեռնվածքը |
Դրույքաչափը |
10-10,5 10,5-11,0 11,1-11,5 11,6-12,0 12,1-12,5 12,6-13,0 13,1-13,5 13,6-14,0 14,1-14,5 14,6-15,0 15,1-15,5 15,6-16,0 |
45 110 175 265 375 530 770 1100 1430 1760 2100 2400 |
Ծանոթագրություն. 16,0 տոննայից ավելի յուրաքանչյուր 0,5 տոննայի համար լրացուցիչ գանձվում է 450 դրամ:
ԱՂՅՈՒՍԱԿ 3
Երկառանցքի վրա 13 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթԵվեկության վճարի չափը (տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար)
Երկառանցքի բեռնվածքը |
Դրույքաչափը |
16-16,5 |
65 |
Ծանոթագրություն. 26,0 տոննայից ավելի յուրաքանչյուր տոննայի համար լրացուցիչ գանձվում է 550 դրամ:
ԱՂՅՈՒՍԱԿ 4
Եռառանցքի վրա 22 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթԵՎեկության վճարի չափը (տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար)
Եռառանցքի բեռնվածքը |
Դրույքաչափը |
22.0-22,5 |
90 |
Ծանոթագրություն. 35,0 տոննայից ավելի յուրաքանչյուր տոննայի համար լրացուցիչ գանձվում է 550 դրամ:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Շահբազյան |