Գլխավոր տեղեկություն
Номер
N 465
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.09.1992-по сей день)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.09.1992
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
07.09.1992
Дата вступления в силу
07.09.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 1992 թվականի N 465

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի «ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» N 351 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 16-ի «Պահեստային զինապարտների եռամսյա վարժական հավաքների կազմակերպման և անցկացման մասին» N 351 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9. Եռամսյա վարժական հավաքների կանչված զինապարտի չաշխատելու և այդ կապակցությամբ օրենքով նախատեսված կարգով նպաստ չստանալու դեպքում տրվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 1,5 չափով, և դրա վճարումը կատարվում է նրա բնակության վայրի զինվորական կոմիսարիատի միջոցով»:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան