ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 1992 թվականի N 465
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի «ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» N 351 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 16-ի «Պահեստային զինապարտների եռամսյա վարժական հավաքների կազմակերպման և անցկացման մասին» N 351 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9. Եռամսյա վարժական հավաքների կանչված զինապարտի չաշխատելու և այդ կապակցությամբ օրենքով նախատեսված կարգով նպաստ չստանալու դեպքում տրվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 1,5 չափով, և դրա վճարումը կատարվում է նրա բնակության վայրի զինվորական կոմիսարիատի միջոցով»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |