Գլխավոր տեղեկություն
Номер
N 110
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.05.1997-30.04.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.05.08/10
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.04.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.04.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.04.1997
Дата вступления в силу
18.05.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.01.2023

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 1997 թվականի N 110
քաղ. Երևան

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՇՎԱՐԿ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 15-ի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին» N 358 որոշման ժամկետացանկով նախատեսված միջոցառումների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկի կատարման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշմամբ հաստատված կարգով ճանաչված պետական պարտքի ձևակերպման, սպասարկման և փոխհատուցման կարգը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 15-ի n 224 կարգադրությունը` անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տների մասով:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 30-Ի N 110 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՇՎԱՐԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների (այսուհետև` կոոպերատիվի վարչություն) և փայատերերի հետ փոխհաշվարկի կատարման հիմնական դրույթները:

2. Իրենց հաշվեկշռում անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տներ ունեցող Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները`

ա) կոոպերատիվի վարչության և շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության հետ համատեղ կատարում են անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տների հաշվառում և դրանք հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնում կոոպերատիվի վարչությանը` հիմք ընդունելով անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տների շինարարության ընթացքում կատարված աշխատանքների կատարողական ակտերն ու ֆինանսավորումը.

բ) եթե կոոպերատիվ բնակելի տան վրա ծախսեր չեն կատարվել, ապա կոոպերատիվի վարչության հետ ճշտում են դրամական փոխհատուցման ծավալը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոոպերատիվի վարչության հետ եռամսյա ժամկետում ճշտում են անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տների ու դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի սահմանները և ապահովում հողի նկատմամբ իրավունքի փաստաթղթերի ձևակերպումը:

3. Եթե կոոպերատիվի վարչության կողմից ներդրված միջոցներից ծախսեր չեն կատարվել կամ փայատերերի կողմից ներդրված միջոցներն ավելին են կատարված աշխատանքների ծավալից, ապա նշված միջոցների չօգտագործված մասը յուրաքանչյուր փայատերի համար ճանաչվում է որպես պետական պարտք, և այն փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տների շինարարությունը սեփական միջոցների հաշվին շարունակելուց հրաժարվելու դեպքում փախստականները պահպանում են բնակելի տարածություն ստանալու համար հաշվառման մեջ գտնվելու իրավունքը` սկսած կոոպերատիվների ձևավորման օրվանից:

5. Անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տների փայատերերի փայաբաժինը կարող է օտարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Կոոպերատիվի վարչությունը սահմանված կարգով կարող է փոփոխություններ կատարել անավարտ շինարարության կոոպերատիվ բնակելի տան նախագծում` այն համաձայնեցնելով համապատասխան իրավասու մարմինների հետ:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան