040.0073.140497
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
14 ԱՊՐԻԼԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 1997 թվականի N 73
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 388 ԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 397 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջնորդությունը և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից, միջազգային միջկառավարական, միջազգային ոչ կառավարական և օտարերկրյա հասարակական (այդ թվում` բարեգործական), կրոնական կազմակերպություններից եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց եկամտահարկից և պատժամիջոցներից ազատելու մասին» N 388 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետում «մինչև 1996 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանի համար» բառերը փոխարինել «մինչև 1997 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից ֆիզիկական անձանց ստացած եկամուտների հայտարարագրի ձևի և հայտարարագրման կարգի մասին» N 397 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշման 1-ին կետում «հունվարի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 1-ից» բառերով.
բ) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եկամտահարկ վճարող հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից, պարտավոր են նշված կազմակերպություններից ստացած եկամուտների մասին ներկայացնել հայտարարագրեր` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով և բյուջե վճարել դրանց հիման վրա հաշվարկված եկամտահարկի գումարները».
գ) որոշման 2-րդ կետից հանել «գ» ենթակետի երկրորդ պարբերությունը.
դ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
«դ) սույն որոշմամբ հաստատված կարգի գործողությունը չի տարածվում ՄԱԿ-ում և նրա մասնագիտացված գործակալություններում աշխատող (բացառությամբ ժամավճարով և հատուկ ծառայությունների մատուցման պայմանագրերով աշխատող) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստացած եկամուտների վրա»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.03.2002, N 284 | 12.04.2002, N 73 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|