Գլխավոր տեղեկություն
Номер
N 488
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.10.1990-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ Մինիստրների խորհուրդ
Дата принятия
25.10.1990
Подписан
ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահ ՀՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
25.10.1990
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

25 հոկտեմբերի 1990 թվականի N 488

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՓՇՏԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրության կառավարչական մարմինները հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ժամանակակից պահանջներից բխող խնդիրները համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրության սոցիալիստական սեփականության հափշտակումների դեմ պայքարի ծառայությունը վերանվանել հանրապետության պետական ունեցվածքի պաշտպանության ծառայության:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի հաստատմանը ներկայացնել մինիստրության նոր կանոնադրությունը և կառուցվածքը:



ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ