Գլխավոր տեղեկություն
Номер
N 654
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.12.1988-24.07.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Дата принятия
17.12.1988
Подписан
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ
Дата подписания
17.12.1988
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.07.2003

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 1988 թ. N 654

Քաղ. Երևան

 

ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի «ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1424 ՈՐՈՇՈՒՄԸ 

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1988 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1424 որոշմամբ երկրաշարժի հետևանքով տուժած Հայկական ՍՍՀ բնակչությանը օգնություն ցույց տալու նպատակով.

է) գտել է անհրաժեշտ երկրաշարժից տուժած քաղաքներում և շրջաններում տեղաբաշխված ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում, որտեղ աշխատողների աշխատանքային ստաժի ու վաստակի մասին փաստաթղթերը չեն պահպանվել լրիվ կամ մասնակիորեն, ստեղծել աշխատանքի ստաժի և վաստակի սահմանման հանձնաժողովներ` ժողովրդական դեպուտատների շրջանային (քաղաքային) սովետի գործկոմի, սոցիալական ապահովության շրջանային (քաղաքային) բաժնի ու ֆինանսների բաժնի, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության և արհմիութենական կազմակերպության ներկայացուցիչների կազմով:

Իրավունք է վերապահել նշված հանձնաժողովներին` պահպանված փաստաթղթերի և վկաների ցուցմունքների հիման վրա սահմանել աշխատանքի ընդհանուր և անընդհատ ստաժ, ըստ մասնագիտության աշխատանքի ստաժ և միջին ամսական վաստակ` նպաստների ու կենսաթոշակների, այդ թվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակների նշանակման համար` պետական կենսաթոշակների մասին օրենքին համապատասխան:

Սահմանել է, որ հանձնաժողովի որոշումը հանդիսանում է հիմք աշխատանքային գրքույկի դուբլիկատի մեջ համապատասխան գրառումներ մտցնելու համար:

(պահպանվել է միայն 1-ին կետի է ենթակետը)(1-ին կետի «է» ենթակետն ուժը կորցրել է 29.05.03 թիվ 793-Ն որոշում) 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴի նախագահ`

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ`

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ