ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 1992 թվականի N 333
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 599 ՈՐՈՇՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով գրքի և գրենական պիտույքների կոմիսիոն առևտրի կազմակերպությունների առանձնահատկությունները և փոքրածավալ ապրանքաշրջանառությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Ընդունել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 10-ի «Հասարակական սննդի, առևտրագնման և կոմիսիոն առևտրի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական ձեռնարկություններից բյուջե գանձումների մասին» N 599 որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բառերով` «և գրքի ու գրենական պիտույքների կոմիսիոն առևտրի ձեռնարկությունների վրա»:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.06.1997, N 185 | 01.07.1997, N 333 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|