ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 1992 թվականի N 312
քաղ. Երևան
«ԻՆՅՈՒՐԿՈԼԵԳԻԱՅԻ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Լուծարել նախկին ԽՍՀՄ արդարադատության նախարարության «Ինյուրկոլեգիայի» Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը և նրա գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հաշվեկշռին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` նախկին ԽՍՀՄ արդարադատության նախարարության «Ինյուրկոլեգիայի» Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության գույքի և զբաղեցրած տարածության հիման վրա, իր իրավասության սահմաններում, կազմակերպել արտասահմանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանության աշխատանքները:
3. Հանձնարարել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեին` նախկին ԽՍՀՄ արդարադատության նախարարության «Ինյուրկոլեգիայի» Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության կողմից զբաղեցրած տարածությունը սահմանված կարգով, վարձակալական հիմունքներով տրամադրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1965 թվականի հունիսի 4-ի «Հայկական ՍՍՌ-ում «Ինյուրկոլեգիայի» ներկայացուցչություն բացելու մասին» N 239 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|