Գլխավոր տեղեկություն
Номер
N 297
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.05.1992-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.05.1992
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
15.05.1992
Дата вступления в силу
15.05.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 15 մայիսի 1992 թվականի N 297

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍՆԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հանրապետությունում գների ազատ արձակման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 26-ի «Նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկներում երեխաների պահման ու ուսման համար վճարի չափի մասին» N 130 որոշման առաջին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Մանկական նախադպրոցական հիմնարկներում (բացի գերատեսչական ենթակայության) և գիշերօթիկ դպրոցներում երեխայի մեկ հաճախման համար վարձի չափը սահմանել մեկ օրվա նորմայով երեխային տրվող սննդամթերքի արժեքի 15 տոկոսի չափով»:

Որոշման առաջին կետի 2-րդ պարբերությունից հանել առաջին նախադասությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ