ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 1992 թվականի N 284
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի մարտի 2-ի «Պետական արվեստանոցների սեփականաշնորհման մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել պետական արվեստանոցների նկարիչներին, քանդակագործներին, դիզայներներին, ճարտարապետներին և այլ ստեղծագործողներին անհատույց սեփականաշնորհման կարգը (կցվում է):
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ, ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՆԵՐԻՆ, ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻՆ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ
1. Պետական արվեստանոցները ներկայումս օգտագործող նկարիչները, քանդակագործները, դիզայներները, ճարտարապետները և այլ ստեղծագործողները մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը այդ արվեստանոցներն իրենց սեփականաշնորհելու մասին դիմումը ներկայացնում են Երևան քաղաքում` պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմին, իսկ այլ բնակավայրերում` պատգամավորների համապատասխան շրջանային կամ քաղաքային խորհուրդների պատգամավորներին: Դիմումի հետ միասին դիմումը ներկայացնում են Երևան քաղաքում` պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմին, իսկ այլ բնակավայրերում` պատգամավորների համապատասխան շրջանային կամ քաղաքային խորհուրդների գործկոմներին: Դիմումի հետ միասին ներկայացնում են նաև պետական արվեստանոցները նախկինում իրենց հատկացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ (օրդեր, վարձակալության պայմանագիր, պատգամավորների տեղական խորհրդի գործկոմի որոշման քաղվածք կամ վարձակալական գրքույկ):
(փոփ. 17.05.93 թիվ 245 և 29.07.95 թիվ 8 որոշումներ)
2. Դիմում և համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում Երևան քաղաքում` պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմը, իսկ այլ բնակավայրերում` պատգամավորների համապատասխան շրջանային կամ քաղաքային խորհուրդների գործկոմները ստուգում են այդ փաստաթղթերի օրինականությունը և որոշում են կայացնում պետական արվեստանոցները ներկայումս դրանք օգտագործող նկարիչներին, քանդակագործներին, դիզայներներին, ճարտարապետներին և այլ ստեղծագործողներին անհատույց սեփականաշնորհելու մասին:
3. Երևան քաղաքում` պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի, իսկ այլ բնակավայրերում` պատգամավորների համապատասխան շրջանային կամ քաղաքային խորհուրդների գործկոմների պետական արվեստանոցների սեփականաշնորհման մասին որոշումը հանդիսանում է այդ արվեստանոցների նկատմամբ նկարիչների, քանդակագործների, դիզայներների, ճարտարապետների և այլ ստեղծագործողների սեփականատիրական իրավունքը հաստատող հիմնական փաստաթուղթը:
4. Պետական արվեստանոցներն անհատույց, որպես սեփականություն, ստացած նկարիչները, քանդակագործները, դիզայներները, ճարտարապետները և այլ ստեղծագործողները մասնակցում են տվյալ շենքի տեխնիկական սպասարկմանը և վերանորոգմանը (այդ թվում` կապիտալ վերանորոգմանը), արվեստանոցի ընդհանուր մակերեսին համապատասխան:
5. Մեկ արվեստագետին սահմանված կարգով մեկից ավելի արվեստանոց հատկացված լինելու դեպքում սեփականաշնորհման է ենթակա արվեստանոցներից միայն մեկը` արվեստագետի ընտրությամբ:
(լրաց. 17.05.93 թիվ 245 որոշում)