Գլխավոր տեղեկություն
Номер
N 158
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.03.1992-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.03.1992
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
16.03.1992
Дата вступления в силу
16.03.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 1992 թվականի N 158

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋԱՐԴՈՆԻ ՈՒ ԹԱՓՈՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՎԱՔՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում առկա թանկարժեք մետաղների տնօրինման մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում գտնվող թանկարժեք մետաղներ պարունակող մեքենաների, սարքավորումների, ինչպես նաև ջարդոնի ու թափոնի հաշվառման, հավաքման, պահպանման, նախնական վերամշակման և հանձնման կարգի մասին կանոնադրությունը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին` ապահովել ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում գտնվող թանկարժեք մետաղներ պարունակող մեքենաների, սարքավորումների, ինչպես նաև ջարդոնի ու թափոնի հաշվառումը, հավաքումը, պահպանումը, նախնական վերամշակումը և հանձնումը` համաձայն սույն կանոնադրության:

Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները և գերատեսչությունները, ելնելով ճյուղի առանձնահատկություններից, կարող են սահմանել սույն կանոնադրության կիրարկման առանձնակի կարգ` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` հաստատել Ռուսաստանյան ֆեդերացիայից թանկարժեք մետաղներ ստացող այն ձեռնարկությունների ցանկը, որոնք թանկարժեք մետաղների թափոնի և ջարդոնի հանձնումը կատարում են համաձայն Ռուսաստանյան ֆեդերացիայի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական համաձայնագրի:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը`

ա) կազմակերպել ձեռնարկությունների թանկարժեք մետաղներ պարունակող թափոնի և ջարդոնի ընդունումը «Սևան» ԳԱՄ-ում.

բ) հաստատել թանկարժեք մետաղներ պարունակող թափոնի և ջարդոնի ընդունման-հանձնման կարգը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ.

մինչև թանկարժեք մետաղներ պարունակող թափոնի և ջարդոնի ընդունման-հանձնման վերը նշված կարգի հաստատումը ղեկավարվել գործող կարգի այն դրույթներով, որոնք չեն հակասում սույն որոշմանը:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` համակարգի ձեռնարկությունների թանկարժեք մետաղներ պարունակող թափոնի և ջարդոնի ընդունումը կազմակերպել «Հայբուժտեխնիկա» միավորումում:

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին` ապահովել ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից թանկարժեք մետաղներ պարունակող թափոնի և ջարդոնի հանձնումը, համաձայն սույն որոշման 4-րդ կետի:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` քննության առնել «Սևան» ԳԱՄ-ին ու «Հայբուժտեխնիկա» միավորմանը թանկարժեք մետաղներ պարունակող թափոնի և ջարդոնի ընդունման աշխատանքների կազմակերպման համար միջոցներ հատկացնելու հարցը` համաձայն նրանց հաշվարկների ու ներկայացնել առաջարկություն կառավարությանը:

8. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` լուծել կուտակվող թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնի ու թափոնի կորզման հետ կապված հարցերը, այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ:

9. «Սևան» ԳԱՄ-ին` թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնի և թափոնի կորզումից ստացված թանկարժեք մետաղները հանձնել Հայաստանի հանրապետական բանկին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված գներով:

10. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` մինչև 1994 թվականի ավարտը Հայաստանում ստեղծել թանկարժեք մետաղների զտման (աֆինաժի) արտադրություն:

11. Սահմանել, որ այսուհետև ոչ պետական ձեռնարկություններին պետական ձեռնարկությունների կողմից թանկարժեք մետաղներ պարունակող սարքեր, սարքավորումներ և այլ իրեր վաճառելիս թանկարժեք մետաղների գինը որոշվում է գործող միջազգային գներով:

12. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` 1992 թվականի մարտ ամսվա ընթացքում սահմանել թանկարժեք մետաղների և քարերի հաշվառման պետական ձեռնարկությունների հաշվետվության ձևեր և ապահովել ամփոփ տեղեկությունների ներկայացումը համապատասխան պետական կառավարման մարմիններին, այդ թվում 1991 թվականի տարեկան արդյունքներինը` 1992 թվականի մայիսին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
 
կառավարության
1992 թվականի
մարտի 16-ի N 158 որոշմամբ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋԱՐԴՈՆԻ ՈՒ ԹԱՓՈՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՎԱՔՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՆԱԽՆԱԿԱՆ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնադրությունը վերաբերվում է բոլոր պետական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին, որոնք օգտագործում են թանկարժեք մետաղներ պարունակող նյութեր և իրեր սարքավորումների, ապարատների, գործիքների, հաշվիչ և այլ տեխնիկայի ու լուսազգայուն նյութերի կազմում, լաբորատոր ամանեղենում, թողարկվող արտադրանքի, այդ թվում` ոչ ստանդարտ սարքավորումների կոմպլեկտավորման, կապիտալ շինարարական աշխատանքների, վերանորոգման-շահագործման կարիքների և այլ նպատակների համար:

2. Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչություններն ու գերատեսչությունները պարտավոր են ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում ապահովել թանկարժեք մետաղներ պարունակող սարքերի օգտագործումից գոյացած թափոնի և ջարդոնի հաշվառումն ու լրիվ հավաքումը:

3. Պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները պարտավոր են`

սահմանված ժամկետներում կատարել թանկարժեք մետաղներ պարունակող օգտագործման մեջ գտնվող և օգտագործումից դուրս եկած իրերի թանկարժեք մետաղի ջարդոնի և թափոնի լրիվ գույքագրում` դրանց պահպանման ու օգտագործման վայրերում, փաստաթղթերում նշելով գույքագրման արդյունքները` ըստ իրերի քանակի, մասսայի և դրանցում թանկարժեք մետաղների պարունակության.

հսկողություն իրականացնել նշված իրերի և նյութերի նպատակային և արդյունավետ օգտագործման, շահագործման ու ճիշտ դուրսգրման նկատմամբ.

խիստ հաշվառման ենթարկել թափոնն ու ջարդոնը և դրանց մեջ պարունակող թանկարժեք մետաղները. ապահովել թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնի ու թափոնի ամբողջական հավաքումը և ժամանակին մուտքագրումը. ապահովել սահմանված կարգով ջարդոնի և թափոնի լրիվ և ժամանակին հանձնումը.

ապահովել թանկարժեք մետաղներ պարունակող հանգույցների և այլ մասերի լրիվ անջատումից և հավաքումից հետո հանձնումը.

 հսկողություն սահմանել սարքավորումների, ապարատների, հաշվիչ և այլ տեխնիկայի դուրսգրման նկատմամբ.

պահպանել կոմպլեկտավորող մասերի, հանգույցների, լուսազգայուն նյութերի և իրերի օգտագործումից առաջացած ջարդոնի և թափոնի հանձնման ժամանակ դրանցում թանկարժեք մետաղների վերադարձման նորմատիվները.

ապահովել թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնի և թափոնի պահպանությունը` ըստ սահմանված կարգի.

մշակել և հաստատել թանկարժեք մետաղներ պարունակող բոլոր իրերի, հանգույցների և մասերի ցանկը` ըստ առաքող կազմակերպությունների փաստաթղթերի, նշելով անվանումը, տեսակը և պարունակությունը, դրանց մասին տեղյակ պահել բոլոր արտադրամասերին, լաբորատորիաներին, բաժիններին, հաշվապահությանը, մյուս ծառայողներին և տեղամասերի անվանակարգման փոփոխման դեպքում ճշտել և լրացնել նշված ցանկը.

 

II. Թանկարժեք մետաղներ պարունակող թափոնի եվ ջարդոնի հաշվառումը, հավաքումը, պահպանումը ԵՎ հանձնումը

 

4. Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում թանկարժեք մետաղներ պարունակող թափոնի և ջարդոնի հանձնման առաջադրանքը սահմանվում է վերադաս կառավարման մարմնի կողմից` հաշվի առնելով դրանց գոյացման աղբյուրները, ինչպես նաև օգտագործումից դուրս եկած սարքերը, սարքավորումները, կոմպլեկտավորող մասերը և այլն:

5. Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները և ենթակա ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պետք է ապահովեն թանկարժեք մետաղ պարունակող թափոնի և ջարդոնի հանձնման եռամսյակային և տարեկան աշխատանքների կատարումը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հսկում է թանկարժեք մետաղների թափոնի և ջարդոնի հանձնման առաջադրանքի կատարումը:

7. Շարքից դուրս եկած տեխնիկան, հանգույցները և մասերը, ինչպես նաև թանկարժեք մետաղ պարունակող թափոնը և ջարդոնը պետք է կենտրոնացնել հատուկ սարքավորված պահոցներում:

Աշխատանքային օրվա վերջում պահոցները պետք է կողպվեն, կապարակնքվեն, ու սահմանված կարգով հանձնվեն պահպանության ծառայությանը: Թանկարժեք մետաղ պարունակող ջարդոնի և թափոնի պահոցները պետք է սարքավորված լինեն դարակներով, ինչպես նաև անհրաժեշտ քանակի համապատասխան տարաներով: Փոխադրումը պետք է կատարվի տարաներով, փայտյա տարաներում տեղադրված դիմացկուն թղթի կամ գործվածքի պարկերով` բացառելով կորուստը:

8. Արգելվում է այլ իրեր պատրաստելու նպատակով թանկարժեք մետաղներ պարունակող շարքից դուրս եկած սարքերի, սարքավորումների, ապարատների և այլ տեխնիկայի օգտագործումը` առանց ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության ղեկավարության հատուկ թույլտվության և համապատասխան ձևակերպման:

Խստիվ արգելվում է ոչնչացնել, թափել կամ որպես ջարդոն հանձնել շարքից դուրս եկած սարքավորումների, սարքերի ապարատների սև ու գունավոր մետաղները, առանց թանկարժեք մետաղների նախնական անջատման, ինչպես նաև թափել գործածված ֆիքսաժի և արծաթ պարունակող այլ լուծույթները, ոչնչացնել և այրել գործածված լուսազգայուն նյութերը (լուսանկարչական թուղթ, լուսանկարչական ու ռենտգեն ժապավեն և այլն):

9. Թանկարժեք մետաղ պարունակող թափոնի ու ջարդոնի առաքումը և փոխադարձ հաշվարկները վերամշակող ձեռնարկությունների հետ կատարվում են սահմանված կարգով կնքված պայմանագրերի համաձայն:

10. Ձեռնարկությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների ղեկավարները սահմանում են այն աշխատողների շրջանակը, որոնց վրա պետք է դրվի շարքից դուրս եկած սարքերից, սարքավորումներից, ապարատներից, կոմպլեկտավորող մասերից, զգայուն նյութերից, լաբորատոր ամանեղենից և այլնից առաջացած թանկարժեք մետաղ պարունակող ջարդոնի և թափոնի լրիվ հավաքման և ժամանակին պահոցներ ու հավաքման կենտրոնացված վայրեր հանձնման, ինչպես նաև դրանց ընդունման, պահպանման և վերամշակման հանձնման պատասխանատվությունը:

Նշված աշխատանքների հետ սահմանված կարգով կնքվում են լրիվ նյութական պատասխանատվության մասին պայմանագրեր:

11. Շարքից դուրս եկած իրերի հավաքման վայրերում կատարվում են թափոնի և ջարդոնի նախնական մշակում և տեսակավորում: Հետագա օգտագործման համար ոչ պիտանի իրերը թանկարժեք մետաղ պարունակող հանգույցների և մասերի անջատման նպատակով ենթարկվում են ապասարքավորման:

Յուրաքանչյուր ձեռնարկությունում պետք է մշակվի ապասարքավորման կանոնակարգ` ելնելով թանկարժեք մետաղ պարունակող հանգույցների մասերի անջատման եղանակից, աստիճանից, ինչպես նաև անվանացանկից ու կառուցվածքային առանձնահատկությունից:

նախնական մշակման ժամանակ ապարատներից, սարքերից, սարքավորումներից և այլ տեխնիկայից հանված թանկարժեք մետաղ պարունակող մասերն անհրաժեշտ է առավելագույնս անջատել ոչ թանկարժեք մետաղներից:

12. Արգելվում է վերամշակման հանձնել ոչ մասնատված վիճակում սարքեր, սարքավորումներ ու ապարատներ:

 

III. Սարքերում, սարքավորումներում ԵՎ ապարատներում թանկարժեք մետաղների պարունակության հաշվառումը

 

13. Թանկարժեք մետաղներ պարունակող իրերի հաշվառման նպատակն է ապահովել խստագույն հսկողություն դրանց նպատակային և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև արտադրությունում և շահագործման ընթացքում շարժի նկատմամբ:

14. Թանկարժեք մետաղ պարունակող ապարատներ, սարքեր, սարքավորումներ, հաշվիչ և այլ տեխնիկա շահագործող ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում պետք է կազմակերպվի ինչպես իրերի տեսակների, այնպես էլ թանկարժեք մետաղի տեսակի պարունակության հաշվառում` նշելով տեխնիկական փաստաթղթերի տվյալները:

Հաշվառման ենթակա են նաև թանկարժեք մետաղ պարունակող իրերը, որոնք օգտագործվում են պատրաստի արտադրանքի կոմպլեկտավորման, պահեստային մասերի և վերանորոգման-շահագործման կարիքների համար:

15. Ելնելով ապահովման տեղական պայմաններից, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում պետք է հաստատվեն նշված իրերի շարժման կարգն ու երթուղին` դրանց կիրառման, թանկարժեք մետաղ պարունակող ջարդոնի և թափոնի գոյացման ու պահպանման բոլոր վայրերում:

16. Պահեստներում, պահոցներում և պահպանության այլ վայրերում գտնվող իրերի և թանկարժեք մետաղների պարունակության հաշվառումն իրականացվում է հաշվապահությունում գրանցված և նյութական պատասխանատու անձանց ստացականով տրվող խիստ հաշվառման տիպային փաստաթղթերով (տեսակների հաշվառման գիրք):

17. Հաշվառման գրքում, մինչև գրառումը, բոլոր էջերը համարակալվում և կարվում են: Գրքի վերջին էջի դարձերեսի և կազմի վրա ղեկավարի ու գլխավոր (ավագ) հաշվապահի կամ նրանց տեղակալների կողմից արվում է գրառում` «սույն գրքում համարակալված և կարված է ընդամենը .... թերթ»: Ստորագրությունները վավերացվում են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կնիքով:

18. Պահեստներ, պահոցներ մուտք գործող իրերը մուտքագրվում են պահեստային հաշվառման քարտերում` անպայման վերծանելով իրի տեսակը և նշելով տվյալներ քանակի, թանկարժեք մետաղի պարունակության ու մասսայի վերաբերյալ:

Թանկարժեք մետաղների մասին տեղեկությունները նշվում են առաքող ձեռնարկությունների փաստաթղթերի հիման վրա, իսկ դրանց բացակայության դեպքում` հաստատված ցանկի հիման վրա, որը հաշվային փաստաթուղթ է:

Ցանկը հաստատվում է պատրաստող ձեռնարկության տվյալների հիման վրա, որոնք նշված են թանկարժեք մետաղներ պարունակող իրերի, հանգույցների, մասերի տեխնիկական փաստաթղթերում կամ այլ փաստաթղթերում` նշելով դրանց մասսան:

19. Հաշվառման քարտում կամ գրքում գրանցումները կատարվում են սահմանված կարգով` ձևակերպված փաստաթղթերի, ընդունման ակտերի, մուտքագրման օրդերի, պահանջագրերի կամ սահմանաքանակային քարտերի, ընդունման և հանձնման ապրանքագրերի, ծախսի կամ իրերի շարքից դուրս գալու ակտերի, թափոնների հավաքման ակտերի և այլ սկզբնական հաշվապահական փաստաթղթերի հիման վրա:

20. Թողարկվող արտադրանքի կոմպլեկտավորման, այլ ստանդարտ սարքավորումների պատրաստման, վերանորոգման-շահագործման կարիքների համար դուրս գրվող իրերի հանձնումն արտադրություն պետք է կատարվի ձեռնարկության ղեկավարի թույլտվությամբ` պահանջագրով կամ սահմանաքանակային քարտերով, նախօրոք ընդունված և հաստատված սահմանաքանակների (նորմերի) սահմաններում: Պահանջագրերի վրա դրվում է «թանկարժեք մետաղներ» գրիֆը և նշվում դրա պարունակությունը:

Հանձնումը գրանցվում է հատուկ գրքում, միաժամանակ նշվում իրի տեսակը և մասսան` ընդունող անձանց վրա դնելով նյութական պատասխանատվությունը:

21. Վերանորոգման-շահագործման կարիքների համար թանկարժեք մետաղներ պարունակող իրերի բացթողումը կատարվում է պայմանով, եթե շարքից դուրս եկած իրերը հանձնվում են հավաքման և պահպանման տեղամասերին, իսկ իրերի դուրսգրման հիմքը այն ակտն է, որում նշված է տեղադրված իրերի քանակը:

22. Թողարկվող արտադրանքի կոմպլեկտավորման և ոչ ստանդարտ սարքավորումների պատրաստման նպատակով հատկացված իրերի դուրսգրումը կատարվում է միայն աշխատանքների փաստացի ավարտից և ընթացքում առաջացած թափոնների պահեստ մուտքագրումից հետո:

 23. Թանկարժեք մետաղներ պարունակող իրերի հանձնումը մեկ հաշվետու անձից կամ մեկ արտադրամասից մյուսին կատարվում է արտադրամասի պահոցի կամ պահպանման կենտրոնացված տեղի միջոցով և ձևակերպվում ընդունման-հանձնման փաստաթղթերով:

24. Իրերի և դրանց մեջ պարունակող թանկարժեք մետաղների դուրսգրումը կատարվում է միայն թողարկվող արտադրանքի կոմպլեկտավորման համար կատարված փաստացի ծախսից կամ վերջնականապես շարքից դուրս գալուց հետո, միաժամանակ մուտքագրելով թանկարժեք մետաղ պարունակող թափոնները, օգտագործված իրերը կամ դրանցից հանված հանգույցներն ու մասերը:

25. Իրերից հանված հանգույցների, մասերի համար պետք է կազմվի ակտ` նշելով դրանց լիգատուրային մասսան, թանկարժեք մետաղների մաքուր մասսան` ըստ թողարկող գործարանի տվյալների:

Նշված ակտերի հիման վրա թանկարժեք մետաղները դուրս են գրվում համապատասխան իրերի հաշվառման փաստաթղթերից և մուտքագրվող թափոնների հաշվառման փաստաթղթերում, թափոնների ընդհանուր մասսայով և դրանց մեջ պարունակվող թանկարժեք մետաղների փաստացի մասսայով, իսկ հիմնարկի հաշվեկշռում սկզբնապես մուտքագրված թանկարժեք մետաղի մասսայի` (ըստ արտադրող գործարանի փաստաթղթերի տվյալների) և թափոններում փաստացի թանկարժեք մետաղի մասսայի տարբերությունը (ըստ վերամշակող գործարանների տվյալների) դուրս է գրվում որպես արտադրական կորուստ` դրանց հիմնավորվածությունը մանրակրկիտ վերլուծելուց հետո:

26. Սարքավորոիմների, սարքերի, ապարատների և այլ իրերի մուտքի, ծախսի, ինչպես նաև շարքից դուրս եկածների թափոններում պարունակող մետաղների շարժը պետք է արտահայտվի հաստատված վիճակագրական հաշվետվության համապատասխան ձևերում:

 

VI. Թանկարժեք մետաղ պարունակող իրերի, թափոնի ու ջարդոնի գույքագրումը

 

27. Թանկարժեք մետաղ պարունակող սարքերի, սարքավորումների, ապարատների և այլ իրերի գույքագրումը կատարվում է ամեն տարվա հունվարի 1-ի դրությամբ` հաշվառման փաստաթղթերում պարտադիր նշելով գույքագրման արդյունքներն ըստ իրերի քանակի (այդ թվում` նաև շարքից դուրս եկած) և դրանց մեջ պարունակվող թանկարժեք մետաղների:

28. Շարքից դուրս եկած իրերի թանկարժեք մետաղ պարունակող թափոնները գույքագրվում են տարեկան երկու անգամ` հունվարի 1-ի և հուլիսի 1-ի դրությամբ, արդյունքներն արտացոլելով վիճակագրական հաշվետվության համապատասխան ձևով:

29. Գույքագրող հանձնաժողովը գույքագրման ընթացքում երկար ժամանակ պահոցներում և պահեստներում պահված և հայտնաբերված իրերի վերաբերյալ սահմանված կարգով պետք է ներկայացնի իրացման մասին առաջարկություն:

30. Թանկարժեք մետաղի պարունակությունն իրերում (ներառյալ անավարտ արտադրանքը) նշվում է պատրաստող գործարանի փաստաթղթերի հիման վրա, իսկ դրանց բացակայության դեպքում` ձեռնարկություններում գործող ցանկի հիման վրա: