Գլխավոր տեղեկություն
Номер
N 393
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (24.09.1997-29.10.2023)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.09.24/22
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.09.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.09.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.09.1997
Дата вступления в силу
24.09.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.10.2023

040.0393.18.09.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
18 սեպտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 1997 թվականի N 393
քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի «գ» կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվող աշխատանքները խոչընդոտող հիվանդությունների ցանկը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
սեպտեմբերի 18-ի N 393 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հոգեկան հիվանդություններ

մտագարություն (շիզոֆրենիա)
մոլուցքահար, ընկճվածային հոգեգարություններ (մանյակալ, դեպրեսիվ պսիխոզներ)
անձի ախտահար (պաթոլոգիկ) զարգացում
ընկնավորություն (էպիլեպսիա)
հետվնասվածքային էնցեֆալոպաթիա


Քրոնիկական ալկոհոլիզմ

Թմրամոլություն