Գլխավոր տեղեկություն
Номер
N 107
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.02.1992-по сей день)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.02.1992
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
13.02.1992
Дата вступления в силу
13.02.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 1992 թվականի N 107

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՏ ԵՎ Տ ՖԻՐՄԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՑԱՆՑ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1991 թվականի սեպտեմբեր ամսին շահագործման հանձնված ամերիկյան ԱՏ և Տ ֆիրմայի տեխնիկական աջակցությամբ Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կողմից ստեղծված միջազգային հեռախոսային կապի ժամանակակից համալիրի հզորության առավելագույն և արդյունավետ օգտագործման, հանրապետության բնակչության, ձեռնարկությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա ֆիրմաների համար արտաքին տնտեսական գործնական կապերի զարգացման և կատարելագործման բնագավառում սպասարկման բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել բաժանորդներին Հայաստանի Հանրապետության միջազգային արբանյակային ցանցի ավտոմատ հեռախոսային կապի միջոցներ տրամադրելու կարգի մասին կանոնադրությունը (կցվում է):

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը միջազգային հեռախոսային կապի ցանցից օգտվելու համար բաժանորդի հետ վերջնահաշվարկները կատարել ԱՄՆ-ի դոլարով և ազատ փոխարկելի արժույթներով` ամերիկյան ԱՏ և Տ ֆիրմայի հետ փոխադարձ հաշվարկները ապահովելու նպատակով:

3. Հանրապետությունում միջազգային հեռախոսային կապի ցանցի հետագա զարգացման և ընդլայնման, բարոյապես հնացած սարքավորումների փոխարինման ու հանրապետության (հատկապես երկրաշարժի գոտում) քաղաքային հեռախոսային ցանցի վերակառուցման նպատակով, բացառության կարգով, ազատել Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը և հանրապետության արբանյակային կապի միջազգային ցանցը պետությանը օտարերկրյա արժութային եկամուտների հարկից:

4. Հայաստանի Հանրապետության արտտնտբանկին` գործնական օգնություն ցույց տալ Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը արժութային գործառնությունների իրականացման գործում:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

 

Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 1992 թվականի
փետրվարի 13-ի N 107 որոշմամբ
հաստատված կանոնադրության

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

այն բաժանորդների, որոնք իրավունք ունեն կնքելու պայմանագրեր և վարելու միջազգային հեռախոսային խոսակցություններ ռուբլիներով

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ

Հայաստանի Հանրապետության փոխնախագահ

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ

Հայաստանի Հանրապետության պետական նախարարներ

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչ

Ժողովրդական պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

(լրաց. 06.04.93 թիվ 156 որոշում)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության 1992 թվականի
փետրվարի 13-ի N 107 որոշմամբ
հաստատված կանոնադրության

 

Ուղիղ ավտոմատ կապի միջոցով երկրների հետ
միջազգային հեռախոսային խոսակցությունների
մեկ րոպեի արժեքը (ԱՄՆ-ի դոլարով)


Եվրոպա` 3,48 դոլար

Ավստրիա Իսլանդիա Ռումինիա
Բելգիա Իսպանիա Թուրքիա
Բուլղարիա Իտալիա Ֆինլանդիա
Մեծ Բրիտանիա Կիպրոս Ֆրանսիա
Հունգարիա Լյուքսեմբուրգ ԳՖՀ
Ջիբրալթար Մալթա Չեխոսլովակիա
ԳԴՀ Նիդերլանդիա Շվեյցարիա
Հունաստան Նորվեգիա Շվեդիա
Դանիա Լեհաստան Հարավսլավիա
Իռլանդիա Պորտուգալիա
Ատլանտիկա Կարիբյան ավազան` 3,53 դոլար
Անգիլյա Բերմուդյան կղզիներ Մարտինիկա
Անտիգուտ Վիրգինյան կղզիներ Ներվիս
Անտիլյան կղզիներ Գաիտի Սենտ Վինսենթ և Գրենադիներ
(Նիդերլանդիա) Գրենադինի կղզիներ
Անտիլյան կղզիներ Դոմինիկա Սեն Կիթս կղզի
(Ֆրանսիա)

Դոմինիկյան Հանրապետություն

Տերքս և Կայկոս կղզիներ

Կայման կղզիներ
Բագամյան կղզիներ Կուբա (Հավանա) Տրինիդադ և Տոբագո
Բարբուդա Կուբա (Գուանտանամո) Յամայկա


Կենտրոնական Ամերիկա` 3,53 դոլար

Բելիգ Հոնդուրաս Նիկարագուա
Գվատեմալա Կոստա Ռիկա Պանամա
Սալվադոր


Հարավային Ամերիկա` 3,48 դոլար

Արգենտինա Գվիանա (Ֆրանսիա) Սուրինամ
Բոլիվիա Կոլումբիա Ուրուգվայ
Բրազիլիա Պարագվայ Չիլի
Վենեսուելա Պերու Էկվադոր
Գայանա


Աֆրիկա` 3,48 դոլար

Ալժիր Գվինեա Սենեգալ
Բենին Կոտ-Դ Իվուար Սիեռա Լեոնե
Բոտսվանա Քենիա Հարավ Աֆրիկյան Հանրապետություն
Բուրկինա Ֆասո Կոնգո Սուդան
Կամերուն Լեսոթո Սվագիլենդ
Կանաչ հրվանդանի կղզիներ Լիբերիա Տանզանիա
Ջիբուտի Լիբիա Տոգո
Եգիպտոս Մալի Թունիս
Եթովպիա Մալավի Ուգանդա
Գաբոն Մավրիտանիա Զաիր
Գամբիա Մարոկկո Զամբիա
Գանա Մոզամբիկ  Զիմբաբվե
Նիգերիա


Մերձավոր Արևելք` 3,48 դոլար

Բահրեյն Եմենի Արաբական  Հանրապետություն Սաուդյան Արաբիա 
Իսրայել Կատար Սիրիայի Արաբական Հանրապետություն
Հորդանան Քուվեյթ Միացյալ Արաբական Էմիրություններ
Իրաք Լիբանան
Իրան Օման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան