Գլխավոր տեղեկություն
Номер
N 68
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.01.1992-22.04.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.01.1992
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
30.01.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.04.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 1992 թվականի N 68
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն ստեղծելու մասին» հրամանագրին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության ժամանակավոր կանոնադրությունը (մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի ընդունումը) (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության և նրա ենթակա մաքսատների պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատել տարեկան 388,0 հազ. ռուբլի:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության պայմանները հավասարեցնել Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական վարչությունների աշխատողների աշխատանքի վարձատրության պայմաններին:

Մաքսային վարչությանը սահմանել ծառայողական մարդատար ավտոմեքենաների սահմանաքանակ` 6 միավոր, այդ թվում կենտրոնական ապարատին` 4-ը:

5. Լուծարել Հայկական հանրապետական մաքսատունը և նրա հիման վրա կազմավորել Հայաստանի Հանրապետության Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատուն:

6. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատունը և Գյումրիի մաքսատունը ենթարկել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը:

7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը ունենալու պետի 3 տեղակալ և 7 հոգուց բաղկացած կոլեգիա:

8. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` երկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության նոր մաքսատների և մաքսային կետերի կազմավորման մասին:

9. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մաքսային վարչության հետ համատեղ, 15-օրյա ժամկետում քննության առնել բռնագրավված նյութական արժեքների իրացումից գոյացած միջոցների հաշվին մաքսային ծառայության պահպանությունը իրականացնելու հարցը ու ներկայացնել առաջարկություն:

10. Մինչև մաքսային ծառայության գործունեությունը կարգավորող օրենքների և օրենսդրական ակտերի ընդունումը`

ա) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատակիցներին թույլատրել ծառայության ընթացքում կրելու նախկինում սահմանված համազգեստը և տարբերանշանները.

բ) պահպանել մաքսային մարմինների աշխատակիցների համար նախկինում սահմանված հատուկ կոչումները, կոչումների դրույքները և ծառայության հավելավճարումների կարգը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ