Գլխավոր տեղեկություն
Номер
N 645
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.11.1991-10.02.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ նախարարների խորհուրդ
Дата принятия
21.11.1991
Подписан
ՀՀ նախարարների խորհրդի նախագահի պաշտոնակատար ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
21.11.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.02.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 1991 թվականի N 645

քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 6-ի N 179 որոշմամբ հաստատված «Պետական հողային կադաստրի վարման կարգի և հողերի վիճակի պարբերաբար դիտարկումների (մոնիտորինգի) մասին» դրույթներում որոշ փոփոխություններ մտցնելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված պետական հողային հաշվետվության ձևերը հաստատելու և պետական հողային կադաստրի վարման աշխատանքները կատարելագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 6-ի N 179 որոշմամբ հաստատված «Պետական հողային կադաստրի վարման կարգի և հողերի վիճակի պարբերաբար դիտարկումների (մոնիտորինգի) մասին» դրույթների 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) գյուղատնտեսական արտադրություն վարող բոլոր հողասեփականատերերը, հողօգտագործողները, անկախ նրանց պատկանելությունից, յուրաքանչյուր տարի, ոչ ուշ, քան մինչև հունվարի 10-ը տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին, իսկ պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները` ոչ ուշ, քան մինչև հունվարի 20-ը համապատասխան շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին հաշվետվություններ են ներկայացնում հունվարի 1-ի դրությամբ իրենց ենթակայության տակ գտնվող հողերի կազմում կատարված փոփոխությունների մասին, համաձայն Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից հաստատված ձևերի.

բ) պատգամավորների համապատասխան խորհուրդների գործկոմների պետական հողաշինարարական մարմինները հունվարի 1-ի դրությամբ ...» (այնուհետև, ինչպես տեքստում):

2. Նշված դրույթների 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7. Հողերի առկայության և որակական վիճակի մասին դրույթների 5-րդ կետով նախատեսվող հաշվետվությունները քննության են առնվում և հաստատվում պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից ոչ ուշ, քան մինչև փետրվարի 1-ը և այն ներկայացվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ամփոփում է պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործկոմներից ստացված հաշվետվությունները և ոչ ուշ, քան մինչև մարտի 20-ը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ է ներկայացնում հողերի քանակական, որակական վիճակի և գնահատման վերաբերյալ հաշվետվություն»:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված հողերի պետական հողային հաշվետվության մասին NN 22, 22ա և 22բ ձևերը:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր մամուլի կոմիտեին` յուրաքանչյուր տարի ոչ ուշ, քան նոյեմբերի 15-ը ապահովել հողերի պետական հաշվետվության մասին ձևերի տպագրումը, համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատվերի:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.01.1998, N 6 10.02.1998, N 645
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան