ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 1991 թվականի N 398
քաղ. Երևան
ՇՐՋԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԽԿԻՆ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետության շրջկենտրոններում, քաղաքատիպ ավաններում և Երևան քաղաքում գտնվող հողատեսքերի օգտագործումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
Սահմանել, որ 1991 թվականի ապրիլի 1-ից`
1. Շրջկենտրոնների և քաղաքատիպ ավանների նախկին կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների կողմից օգտագործվող բոլոր հողատեսքերը անցնում են պատգամավորների համապատասխան շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների տնօրինությանը, նրանց հանձնելով համապատասխան հողակադաստրային գրքեր:
2. Երևան քաղաքի նախկին կոլտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների կողմից օգտագործվող բոլոր հողատեսքերը անցնում են Երևան քաղաքի պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի տնօրինությանը, նրանց հանձնելով համապատասխան հողակադաստրային գրքեր:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |