Գլխավոր տեղեկություն
Номер
N 570
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.09.1991-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ նախարարների խորհուրդ
Дата принятия
21.09.1991
Подписан
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
21.09.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 սեպտեմբերի 1991 թվականի N 570

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Ընդունել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի, հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի առաջարկությունը` հանրապետությունում Հայաստանի ամերիկյան համատեղ համալսարան (ՀԱՀ) ստեղծելու մասին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը (Ջ. Ջանոյանին)` սահմանված կարգով գրանցել Հայաստանի ամերիկյան համատեղ համալսարանը ոչ արտադրական, ոչ շահութաբեր համատեղ ձեռնարկության հիմունքներով:

3. Համալսարանի գործունեությունը 1991 թվականից սկսելու նպատակով Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի համագումարների պալատի մասնաշենքը (Մարշալ Բաղրամյան պող., 40):

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը (Ջ. Ջանոյանին)`

ա) հատկացնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին 600 հազ. ռուբլի` համագումարների պալատի մասնաշենքի վերանորոգման համար.

բ) համալսարանի ամենամյա ընթացիկ ծախսերը հոգալու համար Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին յուրաքանչյուր տարի հատկացնել 1,5 մլն ռուբլի, որից` 1,0 մլն ռուբլի 1991 թվականին, համաձայն ներկայացված հաշվարկի:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) 1991 թվականին հատկացվելիք 1,0 մլն ռուբլու ծախսերը կատարելու նպատակով համատեղ քննության առնել և հաստատել համապատասխան նորմատիվներ.

բ) համագումարների պալատի մասնաշենքի վերանորոգման ծախսերը ֆինանսավորել ըստ փաստացի կատարողականի:

6. Ընդունել Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտեի առաջարկությունը` համաձայնեցված շահագրգռված կազմակերպությունների հետ, Հայաստանի ամերիկյան համատեղ համալսարանի համալիրի շինարարության համար սահմանված կարգով Կոտայքի շրջանում 140 հեկտար հողատարածություն հատկացնելու մասին:

7. Կոտայքի շրջանում համալսարանի համալիրի և հրավիրված պրոֆեսորադասախոսական աշխատողների համար բնակելի շենքի նախագծման և շինարարության գլխավոր պատվիրատու համարել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեն:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին` համաձայն ներկայացված հայտերի, սահմանված կարգով, նախատեսել նշված օբյեկտների նախագծումը և շինարարությունը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան ծրագրի մշակումներում:

8. Համալսարանի համալիրի նախագծման աշխատանքները հանձնարարել «Հայպետնախագիծ» ինստիտուտին: Նախագծման աշխատանքների ավարտը սահմանել 1992 թվականի դեկտեմբեր ամիսը:

9. Համալսարանի համալիրի շինարարության գլխավոր կապալային կազմակերպություն հաստատել Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությունը:

10. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին` համաձայն ներկայացված հայտերի, քննության առնել և, հնարավորության դեպքում, համալսարանին 1992 թվականին նախատեսել տրանսպորտային միջոցների հատկացում:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան