Գլխավոր տեղեկություն
Номер
N 551
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.09.1991-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ նախարարների խորհուրդ
Дата принятия
12.09.1991
Подписан
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
12.09.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 1991 թվականի N 551

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՃՇՏՎԱԾ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի կողմից կատարված և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հողային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի հավանությանն արժանացած սեփականաշնորհվող գյուղատնտեսական հողատեսքերի մասնակի հատուցման կադաստրային ճշտված գները, համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած համարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության շրջանների գյուղատնտեսական ձեռնարկությունների սեփականության տրվող հողատեսքերի մասնակի հատուցման մասին» N 86 որոշումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան