ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 1991 թվականի N 551
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՃՇՏՎԱԾ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի կողմից կատարված և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հողային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի հավանությանն արժանացած սեփականաշնորհվող գյուղատնտեսական հողատեսքերի մասնակի հատուցման կադաստրային ճշտված գները, համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած համարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության շրջանների գյուղատնտեսական ձեռնարկությունների սեփականության տրվող հողատեսքերի մասնակի հատուցման մասին» N 86 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |