ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 1991 թվականի N 412
քաղ. Երևան
Գյուղացիական ԵՎ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին սեփականաշնորհված հողամասերի արժեքի հատուցման կարգի մասին
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին սեփականաշնորհված հողամասերի արժեքի մասնակի հատուցման ու խոտհարքների արժեքի մասնակի կամ լրիվ հատուցման ժամկետը հաշվել հողհատկացման մասին հողային ռեֆորմի և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշման ընդունման օրվանից:
2. Սեփականաշնորհված հողամասերի արժեքի մասնակի կամ լրիվ հատուցումը գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները պարտավոր են կատարել մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը` հողամասի հատկացման մասին որոշման ընդունման օրվանից:
Սահմանված ժամկետում մասնակի կամ լրիվ հատուցման գումարը չվճարված տնտեսություններից գանձվում է յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տուգանք` չվճարած գումարի 1 տոկոսի չափով:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|