Գլխավոր տեղեկություն
Номер
N 412
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.06.1991-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ նախարարների խորհուրդ
Дата принятия
19.06.1991
Подписан
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
19.06.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունիսի 1991 թվականի N 412

քաղ. Երևան

 

Գյուղացիական ԵՎ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին սեփականաշնորհված հողամասերի արժեքի հատուցման կարգի մասին

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին սեփականաշնորհված հողամասերի արժեքի մասնակի հատուցման ու խոտհարքների արժեքի մասնակի կամ լրիվ հատուցման ժամկետը հաշվել հողհատկացման մասին հողային ռեֆորմի և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշման ընդունման օրվանից:

2. Սեփականաշնորհված հողամասերի արժեքի մասնակի կամ լրիվ հատուցումը գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները պարտավոր են կատարել մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը` հողամասի հատկացման մասին որոշման ընդունման օրվանից:

Սահմանված ժամկետում մասնակի կամ լրիվ հատուցման գումարը չվճարված տնտեսություններից գանձվում է յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տուգանք` չվճարած գումարի 1 տոկոսի չափով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ