ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 1991 թվականի N 409
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 14-ի «Կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների ունեցվածքի սեփականաշնորհումից դրամական միջոցների գոյացման և օգտագործման կարգի մասին» N 214 որոշման 1-ին կետը լրացնել հինգերորդ պարբերությունով հետևյալ բովանդակությամբ`
«Սահմանել, որ կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների գույքի սեփականաշնորհումից գոյացած դրամական միջոցների վճարման սահմանված ժամկետները խախտելիս գնորդից գանձվում է տուգանք` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար չվճարած գումարի 0,1 տոկոսի չափով»:
2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 16-ի «Կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների հողերի սեփականաշնորհման ժամանակ գյուղատնտեսական անավարտ արտադրության վրա կատարված ծախսերի փոխհատուցման կարգի մասին» N 281 որոշումը լրացնել երրորդ պարբերությունով հետևյալ բովանդակությամբ`
«Սահմանել, որ կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների և գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների հողերի սեփականաշնորհման ժամանակ գյուղատնտեսական անավարտ արտադրության վրա կատարված ծախսերի հատուցման ժամկետները գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների կողմից խախտելու համար նրանցից գանձվում է տուգանք` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 1 տոկոսի չափով»:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|