Գլխավոր տեղեկություն
Номер
N 334
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.05.1991-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ նախարարների խորհուրդ
Дата принятия
09.05.1991
Подписан
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
09.05.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մայիսի 1991 թվականի N 334
քաղ. Երևան

 

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

Հաստատել գյուղացիական կոլեկտիվ տնտեսության օրինակելի կանոնադրությունը (կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի 1991 թվականի

մայիսի 9-ի թիվ 334 որոշմամբ


ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

I. Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության նպատակներն ու խնդիրները

 

 1. Հայաստանի Հանրապետության _________________ շրջանի ________________ գյուղի (քաղաքի կամ ավանի ______________ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունը (հետագայում տնտեսություն) կոլեկտիվ սեփականության վրա հիմնված ինքնուրույն կազմակերպական միավոր է, որի խնդիրն է ապահովել գյուղատնտեսական մթերքների ապրանքային արտադրությունը: Տնտեսությունը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, Հայաստանի հանրապետության նախարարների խորհրդի որոշումներով, սույն օրինակելի կանոնադրությամբ և օրենսդրական այլ ակտերով:

Տնտեսությունների հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են պատգամավորների գյուղական, ավանային խորհուրդների գործադիր կոմիտեները, իսկ շրջկենտրոններում ստեղծված տնտեսություններինը` պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեները:

 

II. Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության ստեղծումը, կանոնադրության ընդունումն ու գրանցումը

 

 2. Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունն ստեղծվում է ինչպես առկա գյուղացիական տնտեսությունների կամավոր միավորման, այնպես էլ լուծարվող կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների հիման վրա:

Տնտեսության մեջ կարող են անդամագրվել գյուղատնտեսական կոոպերատիվները, այգեգործական (ամառանոցների) ընկերությունների սեփականատերերը, քաղաքացիները, ինչպես նաև սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ, որոնք կմուծեն անդամագրական վճար, որի չափը չպետք է պակաս լինի տնտեսության հիմնական միջոցների մեջ տնտեսության մեկ անդամի ունեցած բաժնեմասի դրամական գնահատականից:

3. Տնտեսության կանոնադրությունը ընդունվում է տնտեսության անդամների ժողովի կողմից և գրանցվում է պատգամավորների շրջանային կամ քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում` մեկամսյա ժամկետում:

Կանոնադրության գրանցման պահից տնտեսությունը ձեռք է բերում իրավաբանական անձի իրավունք, նա ունի իր անվամբ կնիք:

Տնտեսությունը ցանկացած բանկում բացում է իր հաշվարկային հաշիվը: Գրանցված կանոնադրության մեկ օրինակը պահվում է տնտեսությունում, իսկ մյուսը` պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեում:

 

III. Տնտեսության մեջ անդամագրվելու և նրանից դուրս գալու կարգը

 

 4. Տնտեսության մեջ անդամի ընդունումը կատարվում է 16 տարին լրացած քաղաքացու դիմումի հիման վրա` տնտեսության անդամների ընդհանուր ժողովի կողմից` տնտեսության ներկայացուցիչների խորհրդի ներկայացմամբ:

Տնտեսության մեջ անդամագրվելու մասին դիմումը քաղաքացին տալիս է տնտեսության ներկայացուցիչների խորհրդին: Դիմումին կցվում են տնտեսության մեջ անդամագրվածի հողի և գույքի անդամագրային բաժնեմասի չափերը հաստատող փաստաթղթերը, որոնցում ցույց են տրվում դիմողի հողաբաժնի չափը, սահմանները, գույքի և այլ ունեցվածքի չափը, դրամական արժեքը կամ անդամագրական վճարի չափը և այլն: Ընդհանուր ժողովը մեկամսյա ժամկետում քննարկում է դիմումը դիմողի ներկայությամբ և բաց քվեարկությամբ ընդունում է համապատասխան որոշում` ժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

Տնտեսության մեջ ընդունված յուրաքանչյուր անդամի համար վարվում է միասնական նմուշի «Գյուղացիական կոլեկտիվ տնտեսության անդամի աշխատանքային գրքույկ»:

5. Տնտեսության կազմից անդամի դուրս գալը կատարվում է կամավոր, նրա ցանկությամբ, այդ մասին 3 ամիս առաջ գրավոր զգուշացնելով տնտեսության ներկայացուցիչների խորհրդին:

Տնտեսության կազմից դուրս գալու մասին դիմումը ընդհանուր ժողովի կողմից քննարկվում է դիմողի ներկայությամբ դիմումը տալու օրվանից 3 ամսվա ընթացքում: Նշված ժամկետում դիմողը իրավունք ունի ցանկացած պահին ետ վերցնելու իր դիմումը:

Ընդհանուր ժողովը իրավունք չունի մերժելու տնտեսությունից դուրս գալու մասին տնտեսության անդամի խնդրանքը:

Եթե 3 ամսվա ընթացքում դիմումը չի քննարկվում, ապա տնտեսության անդամի դուրս գալու մասին դիմում տալու օրվանից այդ ժամկետը լրանալուց հետո նրա անդամությունը տնտեսությունում դադարում է:

Գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունից դուրս եկող գյուղացիական տնտեսությանը կամ այլ անդամին (իրավահաջորդին) հատկացվում են կոլեկտիվ տնտեսության մեջ մտնելիս ունեցած հողաբաժինը, արտադրության մյուս միջոցներն ու ավանդները, փայավճարը, ինչպես նաև աշխատանքային գրքույկը, և սահմանված կարգով կատարվում է վերահաշվարկ:

 

IV. Տնտեսության անդամի իրավունքներն ու պարտականությունները

 

 6. Տնտեսության անդամն իրավունք ունի.

պահանջելու աշխատանք` ըստ իր ունակությունների, որակավորման, մասնագիտության, կրթության և տնտեսության կարիքների.

ստանալու վարձատրությունը` տնտեսության մեջ ներդրած իր աշխատանքի քանակին և որակին համապատասխան` բնամթերքով կամ դրամով.

ստանալու տնտեսությունից օգնություն մասնագիտություն ձեռք բերելու և որակավորումը բարձրացնելու համար.

մտնելու տնտեսության հետ վարձակալական և պայմանագրային այլ հարաբերությունների մեջ.

ստանալու վճարովի ամենամյա արձակուրդ և աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ արձակուրդներ.

օգտվելու սոցիալական ապահովագրությունից և սոցիալական ապահովությունից.

մասնակցելու տնտեսության գործերի կառավարմանը, ընտրելու և ընտրվելու նրա կառավարման մարմիններում, առաջարկություններ մտցնելու այդ մարմինների աշխատանքներում տեղ գտած թերությունները վերացնելու մասին.

ստանալու ծառայողական գործուղումների հետ կապված փոխհատուցումներ.

ստանալու նյութական հատուցում` աշխատանքային պարտականությունները կատարելիս նրան հաշմություն կամ առողջության այլ վնաս հասցնելու դեպքում.

սահմանված կարգով օգտվելու տնտեսության սեփականությունը հանդիսացող կամ վարձակալված խոտհարքներից ու արոտավայրերից, մեքենայացման և տրանսպորտային միջոցներից. կամավոր, իր դիմումի համաձայն դուրս գալու տնտեսության կազմից:

7. Տնտեսության անդամը պարտավոր է.

պահպանել սույն կանոնադրությունը, ներքին կարգապահական կանոնները, կատարել գյուղացիական կոլեկտիվ տնտեսության ընդհանուր ժողովի, ներկայացուցիչների խորհրդի որոշումները.

բարեխղճորեն աշխատել և պատասխան տալ իր աշխատանքի արդյունքների համար, պահպանել աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի կանոնները, տիրապետել տնտեսավարման ու աշխատանքի առաջավոր մեթոդներին, բարձրացնել իր որակավորումը.

ամրապնդել կոլեկտիվ սեփականությունը, թույլ չտալ անտնտեսվար և անտարբեր վերաբերմունք հասարակական բարիքի նկատմամբ, արդյունավետ օգտագործել ընդհանուր օգտագործման և տնամերձի ֆոնդի հողերը, պահպանել բնությունը, նրա հարստությունները:

 

V. Տնտեսության ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի օբյեկտները

 

 8. Հողօգտագործման իրավունքի պետական ակտով տնտեսություններին տրամադրվող հողերը հանդիսանում են նրա անդամների ընդհանուր համատեղ սեփականությունը:

Տնտեսության սեփականությունը հանդիսացող հողերի առավելագույն չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:

Տնտեսությանը որպես սեփականություն հող հատկացնելուց բացի, կարող են վարձակալական հիմունքներով օգտագործման տրվել նաև հեռագնաց անասնապահության համար պետական ֆոնդի ամառային և ձմեռային արոտները:

Հողի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուց հետո առաջին երեք տարիների ընթացքում արգելվում է տնտեսության հողերի օտարումը: Արգելվում է նաև գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելը:

Գործող օրենսդրությանը համապատասխան տնտեսությունը` սկսած երրորդ տարվանից, վճարում է հողի հարկ` եկամտահարկ:

9. Տնտեսության համատեղ սեփականությունը կարող են հանդիսանալ նաև հասարակական շենքերը, ձեռնարկությունները, կուլտուր-կենցաղային հիմնարկները, բնակելի տները, կառուցվածքները, տրակտորները, կոմբայնները և գյուղատնտեսական այլ մեքենաները, փոխադրական միջոցները, բանող և մթերատու անասունները, ցանքերը, բազմամյա տնկարկները, սերմացուի և կերի ֆոնդերը, մելիորատիվ կառույցները, նրա արտադրած գյուղատնտեսական մթերքները, դրամական միջոցները և նրա գործունեության նպատակներին համապատասխանող այլ գույքը:

Տնտեսության սեփականությունը անձեռնմխելի է և պաշտպանվում է պետության կողմից: Նրա գույքը կարող է վերցվել միայն դատական կարգով:

Տնտեսության սեփականությունն են հանդիսանում նաև միջտնտեսային ձեռնարկությունների և կազմակերպությունների գույքը` նրա ունեցած բաժնային մասնակցությանը համապատասխան:

Իր գործունեության իրականացման և հանրային տնտեսության հետագա զարգացման համար տնտեսությունն ստեղծում է հիմնական և շրջանառու արտադրական ֆոնդեր: Այդ ֆոնդերը հանդիսանում են անբաժանելի, դրանք ենթակա չեն տնտեսության անդամների միջև բաժանման և օգտագործվում են միայն նպատակային նշանակությամբ:

Անբաժանելի են նաև ոչ արտադրական նշանակության հիմնական ֆոնդերը:

Տնտեսությունն ամորտիզացիոն մասհանումներ է կատարում հիմնական ֆոնդերի լրիվ վերականգնման համար:

10. Տնտեսության հողերը և ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը տիրապետվում, օգտագործվում ու տնօրինվում է նրա անդամների համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի և քաղաքացիական օրենսդրության պահանջներին համապատասխան:

11. Տնտեսության գույքը և առկա ու սպասվելիք բերքը ենթակա են պարտադիր ապահովագրության:

12. Տնտեսության այն գույքը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել պարտատերերի պահանջով, սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ:

 

VI. Տնտեսության ղեկավար մարմինների ընտրության կարգը և իրավասությունը

 

 13. Տնտեսության ղեկավարման բարձրագույն մարմինն է հանդիսանում տնտեսության անդամների ընդհանուր ժողովը: Ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում տնտեսության գործերը ղեկավարում է տնտեսության ներկայացուցիչների խորհուրդը:

Տնտեսության ընդհանուր ժողովը`

ընդունում է տնտեսության կանոնադրությունը և մտցնում նրանում փոփոխություններ ու լրացումներ.

ընտրում է 3 տարի ժամկետով տնտեսության անդամներից տնտեսության նախագահ (որը միաժամանակ հանդիսանում է ներկայացուցիչների խորհրդի նախագահ), ներկայացուցիչների խորհուրդ և վերստուգիչ հանձնաժողով, լսում է նրանց գործունեության մասին հաշվետվություններ.

լուծում է տնտեսության մեջ անդամներ ընդունելու, տնտեսությունից հեռացնելու, տնտեսությունից անդամների դուրս գալու հետ կապված հարցերը.

սահմանում է տնտեսության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքի վարձատրության կանոնները, ընդունում է կոլեկտիվ կապալի, վարձակալության և ներտնտեսային այլ ակտեր, մտցնում է դրանցում համապատասխան փոփոխություններ և լրացումներ.

քննարկում և հաստատում է տնտեսության տնտեսական ու սոցիալական զարգացման ծրագրերը.

քննարկում և հաստատում է իր գործունեության տարեկան հաշվետվությունը, սահմանում է եկամուտների բաշխման կարգը, տնտեսության ֆոնդերի օգտագործման ուղղությունները.

հաստատում է տնտեսության ներկայացուցիչների խորհրդի և արհմիութենական կոմիտեի միջև կնքվող սոցիալական ու աշխատանքի պաշտպանության հարցերի վերաբերյալ համաձայնագրերը.

սահմանում է տնտեսության կառավարման ապարատի աշխատողների հաստիքները և աշխատավարձի չափերը.

քննարկում է ներկայացուցիչների խորհրդի առաջարկությունները` տնտեսության գլխավոր մասնագետների և գլխավոր հաշվապահի աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման մասին.

քննարկում է վերստուգիչ հանձնաժողովի առաջարկությունները և հաստատում վերստուգման ակտերը.

լուծում է տնտեսության խոշորացման, վերակառուցման և գործունեության դադարեցման հարցերը.

լուծում է կապալային և վարձակալական կոլեկտիվների, ինչպես նաև տնտեսության անդամների ու ներկայացուցիչների խորհրդի միջև ծագած վեճերը.

քննարկում է տնտեսության նախագահի, ներկայացուցիչների խորհրդի անդամների, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի ու նրա անդամների գործողությունների նկատմամբ գանգատները.

քննարկում և լուծում է տնտեսության գործունեության հետ կապված այլ հարցեր:

14. Տնտեսության անդամների ընդհանուր ժողովը հրավիրվում է տնտեսության ներկայացուցիչների խորհրդի կողմից կիսամյակը մեկ անգամ, մեկ անհրաժեշտության դեպքում` ավելի: Արտահերթ ժողովները հրավիրվում են տնտեսության անդամների 1/3-ի կամ վերստուգիչ հանձնաժողովի պահանջով:

15. Տնտեսության ժողովը իրավասու է որոշում ընդունելու, եթե ժողովին մասնակցում են տնտեսության անդամների առնվազն 2/3-ը:

Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են ներկա գտնվող անդամների պարզ մեծամասնությամբ:

Տնտեսության անդամին հեռացնելու, ընտրովի մարմիններից վաղաժամկետ ետ կանչելու, տնտեսությունը խոշորացնելու, վերակառուցելու և լուծարելու վերաբերյալ հարցեր որոշելու համար ընդհանուր ժողովը իրավազոր է համարվում, եթե ժողովին ներկա է տնտեսության անդամների 4/5-ը: Նշված հարցերի վերաբերյալ որոշումները ընդունվում են ժողովին ներկա գտնվող անդամների ձայների 3/4-ով:

Տնտեսության աշխատանքային պայմանագրով աշխատողները մասնակցում են ընդհանուր ժողովին` խորհրդակցական ձայնի իրավունքով:

Տնտեսության ներկայացուցիչների խորհուրդը ընդհանուր ժողովի հրավիրման մասին տնտեսության անդամներին տեղեկացնում է ժողովի նշանակման օրից առնվազն 5 օր առաջ:

16. Տնտեսության ներկայացուցիչների խորհուրդը ընտրվում է տնտեսության ընդհանուր ժողովի կողմին ոչ պակաս 7 հոգու կազմով, 3 տարի ժամկետով և ամեն տարի իր գործունեության մասին հաշվետվություն է տալիս տնտեսության ընդհանուր ժողովին:

17. Տնտեսության ներկայացուցիչների խորհուրդը հանդիսանում է տնտեսության գործադիր և կարգադրիչ մարմինը:

Ներկայացուցիչների խորհուրդը`

կազմակերպում է պայմանագրով նախատեսված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը.

ապահովում է հողի, աշխատանքային, նյութական և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը. հանրապետական ու արտահանրապետական ձեռնարկությունների և կազմակերպությունների հետ լուծում է տնտեսության նյութատեխնիկական ապահովման և արտադրական բնույթի ծառայությունների մատուցման հարցերը.

տնտեսության սպասարկման համար վարձում է բանվորներ, ծառայողներ և ազատում նրանց.

կնքում է կոլեկտիվ, ընտանեկան, անհատական և վարձակալական պայմանագրեր, սահմանում է հսկողություն և ստեղծում անհրաժեշտ պայմաններ դրանց կատարման համար.

լուծում է ձեռնարկությունների, հիմնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ պայմանագրեր կնքելու վերաբերյալ հարցերը, կազմակերպում է այդ պայմանագրերի կատարումը:

Տնտեսության ներկայացուցիչների խորհրդի նիստերը տեղի են ունենում ամիսը մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում ավելի: Ներկայացուցիչների խորհուրդը իրավասու է ընդունել որոշումներ, եթե նիստին ներկա է ներկայացուցիչների խորհրդի անդամների 3/4-ը: Ներկայացուցիչների խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

18. Տնտեսության նախագահը ղեկավարում և իրականացնում է տնտեսության ամենօրյա գործունեությունը, ապահովում է տնտեսության անդամների ընդհանուր ժողովների, ներկայացուցիչների խորհրդի նիստերի ժամանակին անցկացումը և նրանց կողմից ընդունված որոշումների կատարումը, տնտեսության անդամների ընդհանուր ժողովի առջև կրում է պատասխանատվություն տնտեսության աշխատանքի արդյունքների համար: Տնտեսությունը ներկայացնում է պետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկությունների և այլ տնտեսությունների հետ ունեցած հարաբերություններում, կնքում է պայմանագրեր, ներկայացուցիչների խորհրդի հանձնարարությամբ կատարում է այլ գործողություններ:

Տնտեսության նախագահի հրամաններն ու կարգադրությունները, որոնք տրվում են տնտեսության կանոնադրությամբ նրա իրավասությանը վերապահված հարցերով, պարտադիր են տնտեսության բոլոր անդամների և տնտեսությունում աշխատանքային պայմանագրերով աշխատողների համար:

19. Տնտեսության վերստուգիչ հանձնաժողովը վերահսկում է տնտեսության պաշտոնատար անձանց գործունեությունը և հաշվետու է տնտեսության անդամների ընդհանուր ժողովին: Վերստուգիչ հանձնաժողովը ընտրվում է տնտեսության ընդհանուր ժողովի կողմից ոչ պակաս 3 անդամի կազմով` 3 տարի ժամկետով, և ամեն տարի իր գործունեության մասին հաշվետվություն է տալիս տնտեսության ընդհանուր ժողովին:

Հանձնաժողովը իր կազմից ընտրում է նախագահ:

Վերստուգիչ հանձնաժողովը հսկողություն է իրականացնում կոլեկտիվ տնտեսության կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների, աշխատանքի վարձատրության կանոնների պահանջների պահպանման, պայմանագրերի ու տնտեսական գործառնությունների, դրամական միջոցների ու նյութական արժեքների ծախսման օրինականության, տնտեսության անդամների հետ կատարվող հաշվարկների ճշտության, ինչպես նաև ներկայացուցիչների խորհրդի ու պաշտոնատար անձանց կողմից տնտեսության անդամների գանգատների ու դիմումների ժամանակին քննարկման նկատմամբ:

Վերստուգիչ հանձնաժողովը ամեն տարի անց է կացնում տնտեսության արտադրաֆինանսական գործունեության համալիր ստուգումներ, որոնց վերաբերյալ կազմում է ակտեր և ներկայացնում տնտեսության անդամների ընդհանուր ժողովի հաստատմանը:

Վերստուգիչ հանձնաժողովի պահանջով տնտեսության պաշտոնատար անձինք և անդամները պարտավոր են ներկայացնել ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

20. Տնտեսության ներկայացուցիչների խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունները ընդհանուր ժողովի հայեցողությամբ անց են կացվում բաց կամ փակ (գաղտնի) քվեարկությամբ:

Տնտեսության ներկայացուցիչների խորհրդի անդամները չեն կարող միաժամանակ ընտրվել վերստուգիչ հանձնաժողովի կազմում:

21. Տնտեսության նախագահը, տնտեսության ներկայացուցիչների խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի անդամները, ովքեր չեն արդարացնում տնտեսության անդամների վստահությունը, ընդհանուր ժողովի որոշմամբ կարող են վաղաժամկետ ետ կանչվել:

 

VII. Տնտեսության գործունեության դադարեցումը

 

22. Տնտեսության վերակառուցումը (միաձուլում, բաժանում, միացում) և գործունեության դադարեցումը (լուծարում) կատարվում են տնտեսության ընդհանուր ժողովի որոշմամբ: Այդ կապակցությամբ ստեղծվում է լուծարքային հանձնաժողով, որը պարտավոր է կոլեկտիվ տնտեսության բոլոր վարկատուներին, տնտեսության հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող մատակարարներին ու սպասարկողներին ժամանակին տեղեկացնել կոլեկտիվ տնտեսության լուծարման մասին:

23. Տնտեսության գործունեության դադարեցման դեպքում տնտեսության անդամների աշխատանքի վարձատրության, ինչպես նաև բանկերի, մատակարարների և այլ վարկատուների հետ փոխադարձ հաշիվներն ու պարտավորությունների հաշվարկները կատարելուց հետո կոլեկտիվ տնտեսության յուրաքանչյուր անդամին վերադարձվում է իր անդամագրական հողաբաժինը, գույքը կամ դրանց արժեքը, ինչպես նաև ըստ յուրաքանչյուրի ներդրումների համապատասխանորեն բաշխվում են կոլեկտիվ տնտեսության եկամուտները:

Տնտեսությունների գործունեությունը դադարելուց հետո մնացած գույքի բաժանման վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.01.2000, N 4 11.01.2000, թիվ 334
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան