Գլխավոր տեղեկություն
Номер
N 274
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.04.1991-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ նախարարների խորհուրդ
Дата принятия
11.04.1991
Подписан
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
11.04.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 1991 թվականի N 274

քաղ. Երևան

 

ՈՐՈՇ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որոշ հասարակական և տնտեսական կազմակերպությունների կանոնադրություններն ու կարգավիճակը չեն բխում տնտեսավարման նոր սկզբունքներից, հակասում են գործող օրենսդրությանը և խոչընդոտում են հանրապետության տնտեսական առաջընթացը, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Կասեցնել ներքոհիշյալ հասարակական և տնտեսական կազմակերպությունների կանոնադրությունների գործողությունը, մինչև նրանց կողմից նոր կանոնադրությունների ընդունումն ու օրենքով սահմանված կարգով գրանցումը.

Բնության պահպանության հայկական ընկերություն.

Հայաստանի Հանրապետության որսորդների և ձկնորսների միություն.

Հայաստանի Հանրապետության ջրերում փրկության ընկերություն («Հայջրփրկ»).

Հայաստանի Հանրապետության «Ավտոմոտոսիրող» կամավոր ընկերություն.

Հայաստանի Հանրապետության «Գիտելիք» ընկերություն.

Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների կոմիտե.

Հայ դպրություն ընկերություն.

Խուլերի հայկական ընկերություն.

Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերություն.

Հայաստանի սպառողական ընկերությունների միություն.

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ:

2. Նշված կազմակերպությունների գործունեության ղեկավարումը ժամանակավորապես իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:

/փոփ. 17.07.91 թիվ 465 որոշում/

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.01.2000, N 4 11.01.2000, թիվ 274
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան