Գլխավոր տեղեկություն
Номер
N 498
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.11.1990-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ Մինիստրների խորհուրդ
Дата принятия
06.11.1990
Подписан
ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահ ՀՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
06.11.1990
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 1990 թվականի N 498

քաղ. Երևան

 

ԴՊՐՈՑՆԵՐԻ, ՏԵԽՆԻԿՈՒՄՆԵՐԻ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿՆԵՐԻ ՓԱԿՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է`

Ի լրումն Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի սեպտեմբերի 21-ի N 600 որոշմամբ հաստատված «Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և հանրապետական ու տեղական ենթակայության այլ օբյեկտների անվանման և վերանվանման կարգի վերաբերյալ» կանոնադրության 10-րդ կետի երկրորդ պարբերության, դպրոցների, տեխնիկումների, մշակութային օջախների անվանակոչումների, ինչպես նաև դրանց վրա հուշատախտակների փակցման իրավունքն այսուհետև վերապահել ժողովրդական պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին, համաձայնեցնելով այն հանրապետության համապատասխան մինիստրությունների և գերատեսչությունների հետ:



ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ