ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2000 թվականի գործունեության ծրագիրը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
| ||||||||
Հ/h | Ուսումնասիրության օբյեկտը | Ուսումնասիրության առարկան | Ուսումնասիրության բնույթը | Ուսումնասիրության ժամանակահատվածը | ||||
| ||||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | ||||
| ||||||||
1 | 1999 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման մասին ՀՀ կառավարության հաշվետվությունը |
Համապատասխանությունը ՀՀ պետական բյուջետային համակարգի մասին, ՀՀ պետական բյուջեի և դրանում կատարված փոփոխությունների մասին ՀՀ օրենքների պահանջներին |
Ամփոփ վերլուծություն | Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կանոնադրության 2 հոդվածով սահմանված ժամկետների | ||||
2 | ՀՀ կենտրոնական բանկի 1999 թ. տարեկան հաշվետվությունը |
ՀՀ կենտրոնական բանկի գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենքներով սահմանված դրույթներին |
Ամփոփ վերլուծություն | Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կանոնադրության 2 հոդվածով սահմանված ժամկետների | ||||
3 | ՀՀ պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին ՀՀ կառավարության հաշվետվությունը | Համապատասխանությունը ՀՀ պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին օրենքով սահմանված դրույթներին | Ամփոփ վերլուծություն | Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կանոնադրության 2 հոդվածով սահմանված ժամկետների | ||||
4 | ՀՀ պետական բյուջեի 2000 թվականի առաջին կիսամյակի կատարման ընթացքի մասին ՀՀ կառավարության և համապատասխան պետական լիազոր մարմինների պաշտոնական տեղեկանքները | Համապատասխանությունը ՀՀ բյուջետային համակարգի մասին, ՀՀ պետական բյուջեի և դրանում կատարված փոփոխությունների մասին ՀՀ օրենքների պահանջներին | Ամփոփ վերլուծություն | Ըստ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածով սահմանված ժամկետների | ||||
5 | Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման ընթացքի մասին ՀՀ կառավարության և համապատասխան պետական լիազոր մարմինների պաշտոնական տեղեկանքները | Համապատասխանությունը փոխառությունների և վարկերի տրամադրման պայմանագրերով, համաձայնագրերով և այլ փաստաթղթերով սահմանված պայմաններին | Ամփոփ վերլուծություն | Ըստ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածով սահմանված ժամկետների | ||||
6 | ՀՀ պետական գույքի մասնավորեցման մասին ՀՀ կառավարության և համապատասխան պետական լիազոր մարմինների պաշտոնական տեղեկանքները | Համապատասխանությունը ՀՀ պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին ՀՀ օրենքի պահանջներին | Ամփոփ վերլուծություն | Ըստ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածով սահմանված ժամկետների | ||||
7 | ՀՀ պետական բյուջեին առնչվող սուբյեկտների, ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների սկզբնական ու ամփոփ փաստաթղթերը | ՀՀ պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններում բյուջետային միջոցների օգտագործման նպատակայնությունն ու արդյունավետությունը։ Պետական բյուջեի առանձին հոդվածներով նախատեսված և փաստացի կատարման միջև համապատասխանությունը։ | Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով | 2000 թվականի ընթացքում | ||||
այդ թվում առաջնահերթ` | ||||||||
● ՀՀ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների կողմ հանդիսացող սուբյեկտների և պետական լիազոր մարմինների սկզբնական և ամփոփ փաստաթղթերը։ ● Հարկային արտոնություններ ստացած կազմակերպությունների սկզբնական և ամփոփ փաստաթղթերը։ |
||||||||
● Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած շնորհներին (տրանսֆերտ) և պետական լիազոր մարմիններին տրամադրված օգնությանն առնչվող սկզբնական և ամփոփ փաստաթղթերը։ | ||||||||
● ՀՀ Ազգային հեռուստատեսության սկզբնական և ամփոփ փաստաթղթերը։ | ||||||||
8 | Վարկառու պետական մարմինների կամ այլ սուբյեկտների սկզբնական և ամփոփ փաստաթղթերը | Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նպատակայնությունն ու արդյունավետությունը և դրանց մարումն ու սպասարկումը | Վերահսկողության մոնիտորինգի արդյունքներով | 2000 թվականի ընթացքում | ||||
այդ թվում առաջնահերթ` | ||||||||
● Սոցիալական ներդրումների հիմնադրամի վարկի միջոցների օգտագործումն արտացոլող սկզբնական և ամփոփ փաստաթղթերը։ | ||||||||
● Հյուսիս-Արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացման վարկի միջոցների օգտագործումն արտացոլող սկզբնական և ամփոփ փաստաթղթերը։ | ||||||||
● Առողջապահության ֆինանսավորման և առողջության առաջնային պահպանման զարգացման վարկի միջոցների օգտագործումն արտացոլող սկզբնական և ամփոփ փաստաթղթերը։ | ||||||||
9 | Մասնավորեցված (մասնավորեցվող) օբյեկտների վերաբերյալ և դրանց առնչվող պետական մարմինների ընդունած սկզբնական և ամփոփ փաստաթղթերը | Պետական գույքի մասնավորեցման ընթացքի համապատասխանությունը ծրագրին, օրենքներով և նորմատիվ ակտերով սահմանված պայմաններին | Վերահսկողություն մոնիտորինգի արդյունքներով | 2000 թվականի ընթացքում | ||||
այդ թվում առաջնահերթ` | ||||||||
● Արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում սեփականաշնորհում իրականացրած ձեռնարկությունների (բաժնետիրական ընկերությունների) սկզբնական և ամփոփ փաստաթղթերը։ | ||||||||
● Մրցույթով մասնավորեցված և ներդրումային սեփականաշնորհում իրականացրած բաժնետիրական ընկերությունների սկզբնական և ամփոփ փաստաթղթերը։ | ||||||||
10 | Օտարերկրյա պետությունների Գերագույն Վերահսկիչ Ատյանների փաստաթղթերը | ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի և օտարերկրյա պետությունների Գերագույն Վերահսկիչ Ատյանների աշխատանքի փորձը | Ամփոփ վերլուծություն | 2000 թվականի ընթացքում |