ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 1991 թվականի N 177
քաղ. Երևան
ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման համաձայն, ինչպես նաև հանրապետությունում հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է՝
Գյուղացիական տնտեսություն վարելու համար որպես սեփականություն տրամադրվող մեկ հողաբաժնի նվազագույն չափ սահմանել տվյալ բնակավայրի փաստացի եղած տնամերձ հողամասերի միջին չափը, իսկ առավելագույն չափի որոշման իրավունքը վերապահել հողային ռեֆորմի և սեփականաշնորհման շրջանային հանձնաժողովին:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|