ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 1991 թվականի N 418
քաղ. Երևան
ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆ ԳՅՈՒՂԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մարտունաշեն գյուղից բռնագաղթված բնակիչներին վերաբնակեցնելու, նրանց սոցիալ-տնտեսական կարիքները բավարարելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուդը որոշում է`
1. Բավարարել Մարտունաշեն գյուղից բռնագաղթված ընտանիքների խնդրանքը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեի միջնորդությունը ու պատգամավորների Բաղրամյանի շրջխորհրդի գործկոմի համաձայնությունը, Մարտունաշեն գյուղից բռնագաղթված ընտանիքներին տեղավորել Բաղրամյանի շրջանի Արտամետ գյուղում:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեին` կազմել և հաստատել Բաղրամյանի շրջանում վերաբնակեցվող Մարտունաշեն գյուղից բռնագաղթված ընտանիքների ցուցակը և 5-օրյա ժամկետում այն ներկայացնել պատգամավորների Բաղրամյանի շրջխորհրդի գործկոմ:
3. Հանձնարարել պատգամավորների Բաղրամյանի շրջխորհրդի գործկոմին` 10-օրյա ժամկետում, ներկայացված ցուցակին համապատասխան, սահմանված կարգով նշված ընտանիքներին հատկացնել տնամերձ հողամասեր, համաձայն Արտամետ գյուղի գլխավոր հատակագծի:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`
ա) առաջին կիսամյակի արդյունքների ամփոփումից հետո, կապիտալ ներդրումների ընդհանուր սահմանաքանակի շրջանակներում պատգամավորների Բաղրամյանի շրջխորհրդի գործկոմին Արտամետ գյուղի համար նախատեսել կապիտալ ներդրումների, այդ թվում` շինմոնտաժային աշխատանքների սահմանաքանակ` ըստ ծավալների և առկա նախագծային-նախահաշվային փաստաթղթերի.
բ) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեին շինարարական աշխատանքները սկսելու նպատակով հատկացնել 1 էքսկավատոր, 1 բեռնատար ինքնաթափ ավտոմեքենա և 1 բուլդոզեր:
5. Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը և «Հայագրոսպասարկում» արտադրական միավորմանը` համատեղ լուծել «Հայագրոսպասարկում» ԱՄ-ի ֆոնդերով նախատեսված վագոն-տնակների ստացման հարցը և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեին հատկացնել 120 վագոն-տնակ:
6. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի նախարարությանը` մեկամսյա ժամկետում բացել Արտամետ-Հոկտեմբերյան նոր երթուղի:
7. Հայկոոպի վարչությանը` Արտամետ գյուղի բնակիչների սպասարկումը բարելավելու և անհատական բնակարանային շինարարությունն արագացնելու նպատակով վերանայել Բաղրամյանի շրջանին հատկացված ֆոնդերը:
8. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր փախստականների հարցերի կոմիտեի վրա:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|