Գլխավոր տեղեկություն
Номер
N 551
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.11.1990-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ Մինիստրների խորհուրդ
Дата принятия
30.11.1990
Подписан
ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահ ՀՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
30.11.1990
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 1990 թվականի N 551

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտադրական և ոչ արտադրական ոլորտների օբյեկտների սեփականաշնորհումը կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի թույլտվությամբ:

2. Սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկը, դրանց սեփականաշնորհման կարգը և փուլերը որոշում է Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը:

3. Վարձակալության պայմանագրի համաձայն ետ գնված պետական գույքը կարող է որպես սեփականություն տրամադրվել վարձակալներին միայն Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի հատուկ թույլտվությամբ:



ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ