Գլխավոր տեղեկություն
Номер
N 432
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.09.1990-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ
Дата принятия
28.09.1990
Подписан
ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահ ՀՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ
Дата вступления в силу
28.09.1990

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 1990 թվականի N 432

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության զինանշանը և հիմնը «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի ոգուն և անկախ պետականության հաստատման սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է`

1. Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման, հայտարարել Հայաստանի Հանրապետության զինանշանի և հիմնի ստեղծման բաց մրցույթ:

2. Մրցույթի անցկացման ժամկետը սահմանել մեկ ամիս` հայտարարման օրվանից:

3. Մրցույթի անցկացման նպատակով ստեղծել կազմկոմիտե, համաձայն հավելվածի և հանձնարարել նրան`

ա) մինչև 1990 թ. հոկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի հաստատմանը ներկայացնել մրցույթի անցկացման պայմանները.

բ) մրցույթի արդյունքներով մինչև 1990 թվականի նոյեմբերի 25-ը առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ:

4. Մրցույթի անցկացման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի պահեստային ֆոնդի հաշվին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Հայաստանի Հանրապետության
Մինիստրների խորհրդի 1990 թվականի
սեպտեմբերի 28-ի թիվ 432 որոշման

 

ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ

 

Վ. Մ. Մանուկյան

- Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահ, կազմկոմիտեի նախագահ

Կ. Խ. Սարդարյան

- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (նախագահի տեղակալ)

Ա. Հ. Շիրազ

- Հայաստանի նկարիչների միության վարչության նախագահ

Է. Մ. Միրզոյան

- Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահ

Ա. Հ. Գրիգորյան

- Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահ

Ս. Մ. Մուրադյան - նկարիչ
Ռ. Ն. Դավոյան - բանաստեղծ
Հ. Ի. Մաթևոսյան - գրող
Տ. Ե. Մանսուրյան - կոմպոզիտոր
Գ. Մ. Խանջյան

- նկարիչ

Է. Ս. Հովհաննիսյան

- Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր, կոմպոզիտոր

Լ. Հ. Ճգնավորյան - Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար
Հ. Հ. Չեքիջյան

- Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր

Շ. Մ. Քոչարյան

- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի անդամ

Ռ. Ա. Ղազարյան

- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան