Գլխավոր տեղեկություն
Номер
N 164
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.06.1996-17.08.2002)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.06.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.06.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.06.1996
Дата вступления в силу
01.06.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
1 հունիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 1996 թվականի N 164

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 13 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» N 13 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 2-րդ կետում «մինչև 1996 թվականի հունիսի 1-ը» և «1996 թվականի հունիսի 1-ից» բառերը համապատասխանաբար փոխարինել «մինչև 1997 թվականի հունվարի 1-ը» և «1997 թվականի հունվարի 1-ից» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև 1996 թվականի հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն պետական գրանցման ներկայացված գերատեսչական նորմատիվ ակտերի հաշվառման և համակարգման աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների հատկացման վերաբերյալ` համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հայտի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան