Գլխավոր տեղեկություն
Номер
N 520
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.10.1988-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Дата принятия
08.10.1988
Подписан
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 1988 թ. N 520

Քաղ. Երևան

 

ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1988 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի «ՀԱՄԱՏԵՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1111 ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

Ընդունել ի գիտություն, որ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1988 թ. սեպտեմբերի 22-ի «Համատեղությամբ աշխատելու մասին» N 1111 որոշմամբ հիմնական աշխատանքից ազատ ժամանակ հանրային արտադրության մեջ բանվորների ու ծառայողների լրացուցիչ մասնակցության համար պայմաններ ստեղծելու նպատակով`

ա) թույլ է տվել բանվորներին և ծառայողներին աշխատել համատեղությամբ նույն կամ ուրիշ ձեռնարկությունում (միավորումում), հիմնարկում և կազմակերպությունում: Համատեղությունը թույլատրվում է միայն մեկ ձեռնարկությունում (միավորումում), հիմնարկում և կազմակերպությունում:

Սահմանել է, որ համատեղությամբ աշխատելու համար չի պահանջվում հիմնական աշխատանքի տեղի ադմինիստրացիայի կամ արհմիութենական կոմիտեի համաձայնությունը: Համատեղության համար սահմանափակումները կարող են մտցվել ձեռնարկությունների (միավորումների), հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարների կողմից միայն աշխատանքի առանձնահատուկ պայմաններով և ռեժիմով առանձին պրոֆեսիաների ու պաշտոնների այն աշխատողների նկատմամբ, որոնց լրացուցիչ աշխատանքը կարող է առաջացնել նրանց առողջական վիճակի և արտադրության անվտանգության վրա ազդող հետևանքներ: Սահմանափակումները տարածվում են նաև 18 տարին չլրացած անձանց և հղի կանանց վրա:

Երկու ղեկավար պաշտոնների զբաղեցում չի թույլատրվում:

Ոչ հիմնական աշխատանքի (ծառայության, ուսման) վայրում համատեղությամբ աշխատանքի ընդունվելիս, քաղաքացիները պարտավոր են ներկայացնել տեղեկանք հիմնական աշխատանքի (ծառայության, ուսման) վայրի մասին:

Հիմնական աշխատանքի (ծառայության, ուսման) վայրի փոփոխման դեպքում քաղաքացիները պարտավոր են մեկամսյա ժամկետում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիային, որտեղ աշխատում են համատեղությամբ, ներկայացնել տեղեկություններ` աշխատանքի հիմնական վայրի փոփոխման մասին:

բ) Սահմանել է, որ համատեղությամբ աշխատանքի տևողությունը չի կարող անցնել օրական չորս ժամից, իսկ հանգստյան օրը` լրիվ աշխատանքային օրից: Համատեղությամբ աշխատանքի ընդհանուր տևողությունը մեկ ամսվա ընթացքում չպետք է անցնի աշխատաժամանակի ամսական նորմայի կեսից:

Համատեղողների աշխատանքի վարձատրությունը կատարվում է փաստացի կատարված աշխատանքի համար:

գ) Հանձնարարել է ՍՍՀՄ աշխատանքի ու սոցիալական հարցերի պետական կոմիտեին` ՍՍՀՄ արդարադատության մինիստրության և ՀԱՄԿԽ-ի հետ համատեղ`

հաստատել համատեղությամբ աշխատանքի պայմանների մասին կանոնադրությունը, դրա մեջ նախատեսելով նշված որոշման կիրառման առանձնահատկությունները առանձին կատեգորիայի աշխատողների (գիտական, մանկավարժական, բժշկական և դեղագործական աշխատողների, պրոֆեսորադասախոսական կազմի և այլն) համար.

3-ամսյա ժամկետում ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդ ներկայացնել առաջարկություններ օրենսդրության մեջ նշված որոշումից բխող փոփոխություններ մտցնելու մասին:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴի նախագահ`

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՏԵՂԱԿԱԼ`

Լ. ՄԱՆՈՒԿՅԱՆ