Գլխավոր տեղեկություն
Номер
N 49
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.1991-11.01.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ նախարարների խորհուրդ
Дата принятия
25.01.1991
Подписан
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата подписания
25.01.1991
Дата вступления в силу
25.01.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

25 հունվարի 1991 թվականի N 49

քաղ. Երևան

 

հայկական խսհ մինիստրների խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 2-ի N 563 որոշմամբ հաստատված կառուցվող շենքերում բնակիչների ուժերով հարդարման աշխատանքներ կատարելու վերաբերյալ կանոնադրության մեջ փոփոխություն մտցնելու մասին

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի երկրաշարժի հետևանքների վերացման հարցերի բաժնի և շինարարության բաժնի, ժողովրդական պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմների առաջարկությանը և Հխսհ Մինիստրների խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 2-ի N 563 որոշմամբ հաստատված կառուցվող շենքերում բնակիչների ուժերով հարդարման աշխատանքներ կատարելու մասին կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) հանել «Ընդհանուր դրույթներ» I գլխի 1-ին կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունը.

բ) «Ընդհանուր դրույթներ» I գլխի 1-ին կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «առանձին դեպքերում, երբ ապագա բնակիչներն ի վիճակի չեն սեփական ուժերով կատարելու հարդարման աշխատանքները (հաշմանդամներ, միայնակ քաղաքացիներ և այլն), կապալառուն պարտավոր է այդ աշխատանքները լրիվ կատարել:

Այդ դեպքում ապագա բնակիչը պարտավոր է դիմել կապալառու կազմակերպությանը և համապատասխան գործկոմին սեփական ուժերով հարդարման աշխատանքները կատարելու «անհնարինության մասին».

գ) հանել «Փաստաթղթերի ձևակերպումը» II գլխի 1-ին կետը.

դ) հանել «Աշխատանքների կազմակերպումը» IV գլխի 2-րդ կետի վերջին նախադասությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ