Գլխավոր տեղեկություն
Номер
N 6
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (07.12.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.12.27/29(177)
Принят
ՀՀ հարկային պետական ծառայություն
Дата принятия
07.12.2004
Подписан
ՀՀ հարկային պետական ծառայություն պետի տեղակալ
Дата подписания
07.12.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

7 դեկտեմբերի 2004 թ.

N 6

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 471-րդ հոդվածի 3-րդ մասին և «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 9.5 կետին համապատասխան ռեզիդենտները նվազագույն շահութահարկի ամսական գումարները հաշվարկում են նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ակտիվների իրացումից ու ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամուտներից (իրացումից ստացվող հասույթից) ելնելով (բացառությամբ` հիմնական միջոցների, արժեթղթերի և ֆոնդային ապրանքների իրացումից հասույթի), ներառելով տրամադրված վարկերի (փոխառությունների) դիմաց ստացվող տոկոսները և վարձակալության դիմաց ստացվող եկամուտները (այսուհետ` նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազա):

«Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով տրված են բանկային և վարկային կազմակերպությունների գործունեության բնորոշումը, ինչպես նաև թվարկված են Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից թույլատրվող ֆինանսական և այլ գործունեության տեսակները: Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված են առանձնահատկություններ միայն համախառն եկամտից իրականացվող նվազեցումների մասով (30-րդ հոդված):

Ստեղծված իրավիճակում տարաբնույթ է ընկալվում նշված իրավական ակտերի դրույթները` Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազայում ներառվող եկամուտների առումով:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հաշվի առնելով վերը նշվածը պաշտոնապես պարզաբանում եմ.

Ռեզիդենտ բանկերը և վարկային կազմակերպությունները նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազայում ներառում են, մասնավորապես`

ա) տոկոսային եկամուտներ`

- արժութային սվոպից,

- բանկերին տրված վարկերից (այդ թվում` տրամադրված օվերդրաֆտներից և օվերնայթներից), կնքված ռեպո համաձայնագրերից և տրված ակրեդիտիվների դիմաց,

- ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերից (այդ թվում` տրամադրված օվերդրաֆտներից),

- իրավաբանական և ֆիզիկական անձանց, հիմնարկներին տրված վարկերից (այդ թվում` տրամադրված օվերդրաֆտներից, վարկային քարտերով տրված վարկերից), բանկի (վարկային կազմակերպության) աշխատակիցներին և բանկի (վարկային կազմակերպության) հետ կապված այլ անձանց տրված վարկերից (այդ թվում` տրամադրված օվերդրաֆտներից, տրված վարկային քարտերից),

- ֆինանսական վարձակալությունից.

բ) միջնորդավճարներ (այդ թվում` պլաստիկ քարտերի սպասարկումից).

գ) երաշխիքներից, հոժարագրերով, ակրեդիտիվներով գործառնություններից, հավատարմագրային կառավարման գործառնություններից եկամուտներ.

դ) ֆակտորինգից ստացված եկամուտներ.

ե) սեփականության իրավունքով բանկին (վարկային կազմակերպության) անցած գրավի առարկայի (բացառությամբ` որպես հիմնական միջոց բանկի (վարկային կազմակերպության) կողմից օգտագործվող) իրացումից ստացված եկամուտները:

Ռեզիդենտ բանկերը և վարկային կազմակերպությունները նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազայում չեն ներառում, մասնավորապես`

ա) տոկոսային եկամուտներ`

- այլ բանկերում թղթակցային հաշիվների միջոցներից, այլ բանկերում և ֆինանսական հաստատություններում ներդրված ավանդներից (այդ թվում` թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով ավանդներից),

- ներդրումներից (արժեթղթերից).

բ) եկամուտ այլ կազմակերպություններում ներդրումներից (շահաբաժիններ).

գ) կորուստների վերականգնում (փոխհատուցում).

դ) եկամուտներ ստացված տույժերից և տուգանքներից.

ե) ֆոնդային ապրանք (արտարժույթ, թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներ և մետաղադրամ, վարկային ռեսուրսներ) հանդիսացող ֆինանսական ակտիվների վաճառքից ստացված եկամուտներ.

ե) արտարժույթի առք ու վաճառքից ստացված եկամուտներ.

զ) արժեթղթերի (այդ թվում` ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի) վաճառքից ստացված եկամուտներ:

Ակտիվների և պարտավորությունների (այդ թվում` արտարժույթի և արտարժույթով արտահայտված ակտիվների ու պարտավորությունների) վերագնահատման (վերաչափման) արդյունքները հաշվի չեն առնվում նվազագույն շահութահարկի ամսական գումարի հաշվարկման բազայում:

 

ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայության
պետի տեղակալ, հարկային ծառայության
առաջին դասի խորհրդական`

Ա. Ալավերդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան