Գլխավոր տեղեկություն
Номер
N 586
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.07.1995-26.11.1998)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.07.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата подписания
06.07.1995
Дата вступления в силу
06.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թվականի N 586

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության (այսուհետև` վարչություն) աշխատողների թվաքանակը սահմանել 32 հաստիքային միավոր:

2. Վարչության ապարատի պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Վարչության աշխատողների աշխատանքի վարձատրության պայմանները հավասարեցնել Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական վարչությունների կենտրոնական ապարատների աշխատողների աշխատանքի վարձատրության պայմաններին:

Վարչության պետի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակից սահմանել 6:

4. Վարչությանը հատկացնել Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարության գիտաարտադրական համալիրի Երևանի Կոմիտասի փողոցի N 51 մասնաշենքի 3-րդ և 4-րդ հարկերը (15 աշխատասենյակ)` 471 քառ. մետր օգտակար մակերեսով: Տարեկան վարձավճարի չափը, մեկ քառ. մետրի համար, սահմանել Երևան քաղաքի բյուջետային համակարգի կազմակերպությունների համար նախատեսված չափով:

5. Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարությանը` 10-օրյա ժամկետում գիտաարտադրական համալիրի նշված տարածքները հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչությանը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության կողմից ներկայացված նախահաշվի համաձայն, նրան հատկացնել 2324.2 հազ. դրամ, 1995 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` վարչությանը հատկացված տարածքների վերանորոգման համար:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.11.1998, N 745 26.11.1998, N 586
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան